Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հրահատ Գ Պարթև (մ.թ.ա. մոտ 118-57 թթ.), Պարթևական տերության Արշակունի արքա (մ.թ.ա. 70-57 թթ.), հաջորդել է իր հորը՝ Սանատրուկ Պարթև արքային։ Հրաժարվում է աջակցել Միհրդատ Եվպատորին և Տիգրան Մեծին Հռոմի դեմ պայքարում։ Ավելին, օգտվելով հռոմեական զորավար Լուկուլլոսի Հայաստան կատարած արշավանքից և դրա ընթացքում Հայաստանում Տիգրան Մեծի և նրա Տիգրան Կրտսեր որդու միջև ծագած հակասություններից, կարողանում է վերատիրանալ Հայոց արքայի կողմից Պարթևաստանից նվաճված տարածքների մեծ մասին։ Մ.թ.ա. 65 թ. Տիգրան Կրտսեր հետ միասին արշավում է Հայաստան։ Սակայն Լուկուլլոսին հաջորդած հռոմեացի զորավար Պոմպեոսը, ցանկանալով թույլ չտալ Պարթևաստանի չափից ավելի հզորացումը, հաշտություն է կնքում Տիգրան Մեծի հետ, որպես պատանդ Հռոմ ուղարկում հոր դեմ ապստամբած Տիգրան Կրտսերին և պաշտպանում «արքայից արքայի» տիտղոսի նկատմամբ Տիգրան Մեծի իրավունքները։ Մ.թ.ա. 57 թ. Հրահատ Գ-ն սպանվում է իր երկու որդիների՝ Որոդես Բ-ի և Միհրդատ Գ-ի կողմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրահատ III | |
---|---|
Ծնվել է՝ | հավանաբար՝ մ.թ.ա. 2-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 57 |
Ուղեկից | Փիրվաշտանի |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
միապետ | |
Հայր | Սանատրուկ |
Երեխաներ | Միհրդատ Գ Պարթև և Որոդես Բ |
Հրահատ Գ-ն կրել է «աստվածային» պատվանունը։ Պատճառը նրա հատած դրամներն էին, որոնք կատարյալ «աստուածային նվեր» էին նաւաստիների համար։ Դրանք ոսկեզօծվում էին, և հարևան երկրներում, բնական է, գնահատվում էին ավելի թանկ, քան իրականում կային։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրահատ III» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.