Հուստինոս Բ, Բյուզանդական կայսրության կայսր։ Կառավարել է 565 – 578 թթ.։ Գահակալության սկզբնական շրջանում թեթևացրել է ժողովրդի ծանր կացությունը՝ մարելով պետությանը տրվելիք պարտքերի մի մասը։ Անհաջող փորձ է կատարել հարթելու երկաբնակների ու միաբնակների հակամարտությունը։ Նրա օրոք լանգոբարդները նվաճել են Իտալիայի զգալի մասը։ Պարսիկների դեմ 572-ին Հայաստանում բռնկած Վարդան Մամիկոնյանի (Կարմիր) ապստամբությունը և Կովկասի լեռնանցքների պահպանության համար Պարսկաստանին տրվելիք տարեկան 36000 դահեկանը վճարելուց կայսրության հրաժարվելը առիթ հանդիսացան բյուզանդա–պարսկական նոր պատերազմի։ Պարսիկները 573-ին Մծբինի մոտ ջարդեցին բյուզանդական զորքերը, գրավեցին Դարա սահմանամերձ կարևոր ամրոցը։ Բյուզանդական բանակը զգալի հաջողություններ ունեցավ, երբ այն գլխավորեցին «կեսար» (կայսերակից) Տիբերիոսը, ապա՝ զորավար Մավրիկիոսը (ապագա կայսրը) և նրա օգնական հայազգի զորավար Նարսեսը։ 575-ին Խոսրով I Անուշիրվանը ծանր պարտություն կրեց Մելիտենեում, բյուզանդական զորքերը մտան Հայաստան և Աղվանք, որը 576-ին հպատակություն հայտնեց կայսրությանը։ Գահակալման օրոք կորցրել է Հուստինիանոս Ա-ի նվաճումների մեծ մասը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինոս Բ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 683)։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հուստինոս Բ | |
---|---|
Բյուզանդական կայսրության կայսր | |
Իշխանություն | 565-578 |
Հունարեն | Ιουστίνος Β' |
Լատիներեն | Flavius Iustinus Iunior Augustus |
Ծնվել է՝ | մոտ 520 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 4, 578 կամ հոկտեմբերի 5, 578 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Հարստություն | Հուստինիանոսներ |
Նախորդ | Հուստինոս Ա |
Հաջորդող | Տիբերիոս Բ |
Տոհմ | Հուստինիանոսների հարստություն |
քաղաքական գործիչ | |
Մայր | Vigilantia? |
Երեխաներ | Արաբիա և Տիբերիոս Բ |
Հավատք | ուղղափառություն |
Առողջական վիճակ | խելագարություն |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.