Հուշարձանների հովիտ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հուշարձանների հովիտ (անգլ.՝ Monument Valley), երկրաբանական ինքնատիպ գոյացություն, որ գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հյուսիս-արևելքում և Յուտա նահանգի հարավ-արևելքում` նավահո հնդկացիական ցեղի ռեզերվացիայում։ ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշերից մեկն է։
Հուշարձանների հովիտը ԶԼՄ-ներով լայնորեն ներկայացվել է 1930-ական թվականներին։ Ջոն Ֆորդը տեղանքն օգտագործել է իր ամենանշանավոր ֆիլմերում։ Ինչպես կինոքննադատ Քիթ Ֆիպսն է ասել «հովտի 5 քառակուսի մղոնները (13 կմ²) տասնամյակներ շարունակ կանխորոշեցին հանդիսատեսի պատկերացումները Վայրի արևմուտքի մասին»[1]։
Remove ads
Նկարագրություն
Հուշարձանների հովիտը բարձրադիր հարթավայր է, Կոլորադոյի բարձրավանդակի մաս է կազմում[2]։ Հովտի բարձրությունը ծովի մակարդակից 1500-1800 մ է։ Հարթավայրի վերին շերտը, որ բաղկացած է նստվածքային փափուկ տեսակներից, ամբողջովին քայքայվել է, սակայն հարթ, անապատային մակերեսին պահպանվել են ժայռերի մնացորդները, որոնք բաղկացած են քամահարման նկատմամբ ավելի դիմացկուն ավազաքարից։ Հովտի վառ կարմիր գույնը երկաթի օքսիդից է, իսկ ապարների առավել մուգ կապտագորշավուն տեսակները` մանգանի օքիդից։
Առավել աչքի ընկնող որոշ ժայռեր անուններ են ստացել` Երեք քույրեր, Արևելյան Վարեժկա, Արևմտյան Վարեժկա և այլն։
1945-1967 թվականներին հովտի հարավային մասում շահագործվել են ուրանի հանքեր։

Remove ads
Կլիմա
Հուշարձանների հովիտը անապատային կլիմա ունի` ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով։ Չնայած այն հանգամանքին, որ հովտում միջին հաշվով 32 °C ջերմաստիճանը գերազանցող 54 օր է լինում, ամռանը առավելագույն ջերմաստիճանը կարող է գերազանցել 38 °C-ը։ Ամառային գիշերները հաճելի զովաբեր են. մայրամուտից հետո ջերմաստիճանը արագ անկում է ապրում։ Ձմեռները ցուրտ են, բայց օրական առավելագույն ջերմաստիճանը սովորաբար −18 °C-ից բարձր է լինում։ Ձմռանը երբեմն ձյան տեղումներ են լինում, սակայն որպես կանոն այն 1-2 օրվա ընթացքում հալվում է։
Remove ads
Տեսարժան վայրեր
Հովտի տարածքում գործում է Հուշարձանների հովիտ պարկը, որ պատկանել է նավահո ցեղին։
Հովիտը ԱՄՆ-ի` առավել ճանաչում ունեցող տեսարժան վայրերից է։ Այստեղ են նկարահանվել շատ կինոնկարների տեսարաններ, երաժշտական ու գովազդային տեսահոլովակներ` նվիրված կովբոյական թեմային։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads