From Wikipedia, the free encyclopedia
Հումմեթ («Եռանդ»), ադրբեջանական սոցիալ-դեմոկրատական խումբ։ Ստեղծվել է 1904 թվականի վերջին, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեին կից՝ մուսուլմանական աշխատավորության շրջանում քաղաքական գործունեություն ծավալելու, նրանց հեղափոխական պայքարի մեջ ներգրավելու, պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակելու նպատակով։ Լինելով մասսայական կազմակերպություն, «Հումմեթ»-ը հանդիսացել է տեղական բոլշևիկյան կազմակերպության բաղկացուցիչ մաս։ Տակտիկական նկատառումներով երբեմն հանդես է եկել որպես ինքնուրույն կազմակերպություն։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հումմեթ ադրբ.՝ Hümmət Partiyası | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հիմնադրված | հոկտեմբեր 1904 |
Լուծարված | փետրվարի 11, 1920 և ապրիլի 27, 1920 |
Գաղափարախոսություն | սոցիալ-ժողովրդավարություն |
Միջազգային պատկանելություն | Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն |
Hummat Party Վիքիպահեստում |
«Հումմեթ»-ի ստեղծմանը մասնակցել են Պ. Ջափարիձեն, Ա. Ստոպաևին և Ս. էֆենդիևը։ «Հումմեթ»-ի ղեկավար գործիչներն են եղել նաև Մ. Ազիզբեկովը, Ա. Ախունդովը, Ն. Նարիմանովը, Մ. Շահումյանը և ուրիշներ։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության շրջանում «Հումմեթ»-ը մասնակցել է գործադուլների կազմակերպմանը, Բաքվի սովետի, նավթարդյունաբերության բանվորների միության աշխատանքներին, տարածել թռուցիկներ։ 1904 թվականի հոկտեմբերից մինչև 1905 թվականի փետրվարը կազմակերպությունը հրատարակել է «Հումմեթ» հեկտոգրաֆին թերթը։
1907-1911 թվականներին կատարված ձերբակալությունները թուլացրել են կազմակերպությունը։ «Հումմեթ»-ի գործունեությունն ակտիվացել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո։ Բաքվի շրջակայքում և Ադրբեջանի մյուս քաղաքներում ստեղծվել են «Հումմեթ»-ի բաժանմունքներ և խմբեր։ 1917 թվականի հուլիսի 3 (16)-ից վերսկսվել է «Հումմեթ» թերթի հրատարակումը։ «Հումմեթ»-ի ներկայացուցիչները ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հետ մասնակցել են ՌՍԴԲ (բ) կ VI համագումարին։ Բաքվի կոմունայի անկումից հետո «Հումմեթ»-ն անցել է ընդհատակ։ Նրա անդամներից շատերը մեկնել են Աստրախան, որտեղ ստեղծել են բյուրո և հրատարակել «Հումմեթ» թերթը։ 1920 թվականի փետրվարին «Հումմեթ»-ի և ՌԿ (բ) կ Բաքվի կազմակերպության միավորումով ստեղծվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 640)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.