From Wikipedia, the free encyclopedia
Հուդզոն գետի դպրոց (անգլ.՝ Hudson River School), ամերիկացի բնանկարիչների միավորում։ Ձևավորվել է 19-րդ դարի կեսին ռոմանտիզմի ազդեցությամբ։ Նկարները պատկերում են Հուդզոն գետի շրջակայքը, այդ թվում` Քաթսքիլը, Ադիրոնդակը և Սպիտակ ժայռերը։
19-րդ դարի 20-ական թվականների վերջերից ամերիկյան գեղարվեստում բուռն զարգացում է ապրում բնանկարչությունը։ Նկարիչներն առաջին անգամ անդրադառնում են հարազատ եզերքի բնությանը, ինչն անչափ կարևոր էր երիտասարդ երկրի համար, քանի որ նպաստում էր ազգային ինքնագիտակցության հիմնավորմանը։ Ձևավորվում է մի ամբողջ ուղղություն, որն արվեստագիտության մեջ ստացել է Հուդզոն գետ դպրոց անվանումը։ Ուղղության ներկայացուցիչներն ավելի շատ կենտրոնացած էին Նոր Անգլիայի, Նյու Յորքի նահանգների, Փենսիլվանիայի և առաջին հերթին Հուդզոն գետի ծոցի առավել գողտրիկ բնապատկերների վրա։ Հուդզոն գետի դպրոցի ներկայացուցիչների էֆեկտիվ, ռոմանտիկ բնապատկերներն ամերիկյան արվեստի զարգացման ընթացքում աստիճանաբար վերածվեցին ԱՄՆ-ի բնության` քնարական կենդանի զգացմունքով ներծծված ռեալիստական ստեղծագործությունների։
Նկարիչ Թոմաս Քոուլը համարվում է Հուդզոն գետի դպրոցի` համընդհանուր ճանաչում ստացած հիմնադիրը[1]։ Նա Հուդզոն գետի ափ է տեղափոխվել 1825 թվականիին` նույն թվականին կանգ առնելով նախ Վեսթ Փոյնթում, ապա` Քաթսքիլում. նա առաջինը փորձեց նկարել շրջանի բնությունը։ Նկարչի աշխատանքների մասին առաջին մեկնաբանությունները տպագրվել են «New Yorq Eveving Post» թերթի` 1825 թվականի նոյեմբերի 22-ի համարում[2]։ Քոուլի մտերիմ ընկերը` Աշեր Բրաուն Դյուրանը, դարձել է դպրոցի կարկառուն ներկայացուցիչը[3]։
Դպրոցի նկարիչների երկրորդ սերունդը Քոուլի վաղաժամ մահից հետո` 1848 թվականին, զգալի տեղ է գրավում։ Նրա կազմում ընդգրկված էին Քոուլի աշակերտները` Ֆրեդերիկ Էդվին Չըրչը, Ջոն Ֆրեդերիկ Քենսեթը և Սենֆորդ Ռոբինսոն Գիֆորդը։ Երկրորդ սերնդի նկարիչների աշխատանքները ներկայացվում են որպես լյումինիզմի օրինակ։ Բացի իրենց արվեստով զբաղվելուց` դպրոցի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում`վերոնշյալները, եղել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հիմնադիրները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.