Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հուբրիս (հունարեն՝ ὕβρις, հյուբրիս), Հին Աթենքում բռնության կանխամտածված կիրառում՝ մարդուն նվաստացնելու կամ ստորացնելու համար։ Բառի նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվել է։ Այս բառով սկսում են բնորոշել մարդու կողմից տիեզերական կարգի դեմ կատարված ցանկացած ոտնձգությունը[1] ։
Հին Հունաստանում հուբրիսի ամենահայտնի օրինակը դիցաբանական այն պատմվածքն է, երբ Մեյդիասը հարվածում է հռետոր Դեմոսթենեսի դեմքին, երբ վերջինս հանդիսավոր հանդերձանք էր կրում և կատարում էր իր պաշտոնական գործառույթները։ Այս իմաստով հուբրիս բառը կարող էր նաև օգտագործվել բռնաբարությունը բնորոշելու համար։ Հուբրիսը համարվում էր հանցագործություն դեռ Սոլոնի ժամանակներից սկսած (մ.թ.ա 6-րդ դար)։ Պոլիսի քաղաքացիներից յուրաքանչյուրն ազատ էր մեղադրանք առաջադրել իր ցանկացած այլ համաքաղաքացու դեմ, երբ գործը վերաբերվում էր դավաճանությանը կամ անհարգալից վերաբերմունքին։ Ի հակադրություն դրան, սպանության դեպքում մեղադրանքները կարող էին առաջադրվել միայն սպանվածի ընտանիքի անդամներից որևիցե մեկի կողմից։
Հուբրիսի մասին գրում է Արիստոտելը իր Հռետորիկայում (հունարեն՝ Ῥητορικὴ τέχνη).
Հուբրիսը արխայիկ և դասական հունական մշակույթում ամոթ հասկացության բաղկացուցիչ մասն էր կազմում։ Մարդիկ խուսափում էին դրանից, որպեսզի պատիվ ձեռք բերեին և զերծ մնային անպատվությունից։ Հին անտիկ շրջանում առաջ է գալիս ներքին մեղքի հասկացությունը և հուբրիս հասկացությունը աստիճանաբար դուրս է գալիս կիրառությունից։
Հին հույները ունեին «սխալ» (հունարեն՝ ἁμαρτία, hamartia) հասկացությունը, սակայն չունեին «մեղք»-ի գաղափարը։ Հին հունական պոետներ Հեսիոդոս և Էսքիլես օգտագործում էին «հուբրիս» բառը, որպեսզի բնութագրեին աստվածների կողմից հաստատված կարգի դեմ կատարվող գործողությունները։ Բառի նման օգտագործումը մեր ժամանակներում իմաստավորվում է որպես անբարեպաշտության բնորոշում։
Մերօրյա գրականագետները փորձում են բացահայտել հուբրիսում այն «ողբերգական բացթողումը», որը ուղղորդում էր հին հունական ողբերգությունների հերոսներից շատերին։ Հունական դիցաբանության և պատմության հերոսներին վերլուծելիս տվյալ հասկացությունը կարող է հիմնային դեր խաղալ։ Օրինակ՝ Հերոդոտոսի հույն-պարսկական պատերազմներին նվիրված աշխատության մեջ նկարագրվում է, թե ինչպես է Պարսկաստանի արքա Քսերքսեսը մտրակում ծովը, որը ոչնչացրել էր իր Դարդանելի վրայով կառուցված կամուրջը։ Այաքսը՝ Սոփոկլեսի «Այաքս» ողբերգությունում ասում է Աթենասին, որ չունի նրա աստվածային օգնության կարիքը և հորդորում է նրան օգնել այլ մարտիկներին։ Էդիպը ՝ Սոփոկլեսի «Էդիպ արքան» ողբերգությունում անգիտակցաբար սպանում է իր իրական հորը և ամուսնանում իր հարզատ մոր հետ, այդպիսով կատարելով Դելֆիի պատգամախոսի մարգարեությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.