Հովհաննես II (Հռոմի պապ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես II (լատին․՝ Johannes PP. II,470[1], Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն[2] - մայիսի 8, 535[3], Հռոմ[2]), Հռոմի Պապ 533 թվականի հունվարի 2-ից մինչև 535 թվականի մայիսի 8-ը։
Հովհաննես II լատին․՝ Johannes PP. II | ||
| ||
---|---|---|
533 թվականի հունվարի 2 — 535 թվականի մայիսի 8 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Բոնիփակիոս II | |
Հաջորդող | Ագապետոս I | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և գրող | |
Ծննդյան անուն | լատին․՝ Mercurius | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Մերկուրի | |
Ծնունդ | 470[1] Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն[2] | |
Մահ | մայիսի 8, 535[3] Հռոմ[2] | |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար | |
Հայր | Պրոեկտ |
Հովհաննես պապի ծննդյան ամսաթիվը հայտնի չէ։ Նա հռոմեացի էր՝ Մերկուրի անունով։ Հովհաննես II-ը առաջին Հռոմի Պապն է, ով գահին բարձրանալով՝ փոխել է իր անունը (այս դեպքում՝ որպեսզի չկրեր հեթանոսական աստծո անունը)։
Հռոմի Պապի ընտրություններին նախորդած սկանդալներն ու համակարգի վերաբերյալ վեճերը, որոնք սկսվել էին Պապ Բոնիփակիոս II-ի մահից հետո, շարունակվեցին ավելի քան երկու ամիս։ Դրանք հիմնականում հիմնված էին Սենատի անդամներին և հռոմեական հոգևորականներին կաշառելու՝ գործող պրակտիկայի առկայությամբ, որի դեմ Հովհաննեսը հանդես եկավ իր ընտրությունից անմիջապես հետո։ Պապը աջակցության խնդրանքով դիմեց գոթական թագավոր Աթալարիխին, ով հաստատել էր Հռոմեական սենատի՝ Պապի ընտրությունների վրա ցանկացած ճնշում արգելելու մասին 530 թվականի դեկրետը, սակայն իր և իր հետնորդների համար պահանջել էր այն հաստատելու իրավունք և դրա համար նշանակել էր որոշակի գումար։ Թագավորը հրամայեց, որ Սենատի դեկրետը փորագրվի մարմարե սալաքարի վրա և տեղադրվի Սուրբ Պետրոսի տաճարի խորանում (533 թվական)։ Թագավորի հրամանագիրը նախատեսում էր նաև, որ եթե ընտրությունները վիճարկվեն թեկնածուներից որևէ մեկի կողմից, ապա դժգոհները պետք է կանգնեն թագավորի, հոգևորականների և հռոմեական ժողովրդի դատարանի առաջ և անարդարության դեպքում պետք է երեք հազար սոլիդ վճարեին դատարանին, այդ գումարն էլ հետո պետք է զոհաբերվեր աղքատներին։
Ըստ Liber Pontificalis-ի, Հովհաննեսը Հուստինիանոս կայսեր խնդրանքով ճիշտ հայտարարեց այն դրույթը, որ «Սուրբ Երրորդության մեկ դեմքը տուժել է մարմնում» (Unum de Trinitate in carne passum)՝ ուղղված հերետիկոս թեոպասհիտների դեմ և նախկինում դատապարտված Հռոմի Պապ Որմիզդեսի կողմից, ինչը բարձրացրեց Պապի հեղինակությունը Արևելքում։ Բյուզանդական կայսրը այդ կապակցությամբ Հռոմի Պապին արժեքավոր նվերներ ուղարկեց։
Արևմուտքում Հովհաննեսը ինքնուրույն էր գործում։ Այսպես, նա անբարոյական կյանքի համար ամբիոնից զրկեց Ռեզի (Պրովանս) եպիսկոպոսին և նրան փակեց վանքում։ Նախքան նոր եպիսկոպոսի նշանակումը, Ռեզի հոգևորականները անցան Ցեզար Արելաթցի եպիսկոպոսի ենթակայության տակ։
535 թվականին երկու հարյուր տասնութ եպիսկոպոսներ հավաքվեցին Կարթագենում՝ խնդրելով Հովհաննեսի թույլտվությունը արիոսականության մեջ հայտնված Աֆրիկայի եպիսկոպոսների համար՝ ապաշխարելու և եկեղեցու գիրկը վերադառնալու։ Սակայն նրանց հարցման պատասխանն արդեն տվեց Ագապետոս I Պապը, քանի որ Հովհաննես II-ը մահացավ 535 թվականի մայիսի 8-ին։ Թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.