From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Սահակյան (մարտի 19, 1946, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1971), խորհրդային մարզիկ, ազատ ոճի ըմբիշ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, Ուկրաինական ԽՍՀ սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։
Հովհաննես Սահակյանը ծնվել է 1946 թվականի մարտի 19-ին Խարկով քաղաքում։ Վաղ մանկությունից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 16 տարեկանում սկսել է մարզվել Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր մարզիչ Լեոնիդ Դունայի մոտ։ Ընդամենը երկու տարի անց՝ 18 տարեկանում, Հովհաննես Սահակյանը դարձավ Ուկրաինայի ԽՍՀ-ի չեմպիոն՝ 57 կգ քաշային կարգում՝ մեծահասակների պայքարում։ Իր կարճ մարզական կարիերայի ընթացքում նա հասցրել է դառնալ Ուկրաինայի ԽՍՀ հնգակի չեմպիոն, ինչպես նաև սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։ Հովհաննես Սահակյանն ընդգրկվել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում, որի հետ պետք է մեկներ Մյունխեն՝ մասնակցելու 1972 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Սակայն այդ ծրագրին վիճակված չէր իրականանալ։ Հովհաննես Սահակյանը մահացել է 1971 թվականին[1]։
1972 թվականից Խարկովում ընթանում է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար։ Մրցաշարը հիմնադրվել է զոհված մարզիկի ընկերների և մարզչի կողմից։ Այսօր Ուկրաինայի հայերի միության և տեղական իշխանությունների աջակցությամբ անցկացվող մրցաշարը Ուկրաինայի չորս մրցաշարերից մեկն է, որտեղ հաղթողներին տրվում է սպորտի վարպետի կոչում[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.