Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; մոտ 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - հունվարի 10, 976[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից։
Հովհաննես Չմշկիկ հուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας | |
---|---|
Ծնվել է | մոտ 925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10, 976[4] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Գերեզման | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ամուսին | Theodora? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Theophano Kourkouas? |
Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[5]։ Ժամանակակից աղբյուները նկարագրում են նրան որպես կարճահասակ, բայց գեղեցիկ և շիկամազ տղամարդ[6]։ Բարեպաշտ և ձեռնառատ մարդու համբավ ուներ[6]։
949 թվականին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969 թվականին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971 թվականին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972 թվականին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975 թվականներին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։
Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։
976 թվականին հանկարծամահ է եղել արաբների դեմ երկրորդ արշավանքից Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես։ Կասկածներ կային, թե նրան թունավորել է սենեկապետ Վասիլ Լեկափենոսը[6]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.