From Wikipedia, the free encyclopedia
Գովերլա, ավելի ճիշտ Հովերլա (ուկրաիներեն՝ Говерла), լեռ Ուկրաինայում, երկրի ամենաբարձր կետը։ Գովերլան գտնվում է Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթային։ Գագաթի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 2061 մ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովերլա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Իվանո-Ֆրանկովսկի մարզ և Անդրկարպատյան մարզ |
Լեռնաշղթա | Չեռնոգորա |
Մասն է | Ուկրաինական Կարպատներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2061 մետր |
Լեռան ստորոտում է գտնվում Պրուտ գետի աղբյուրներից մեկը։ Լեռան վրա բարձրանալու առաջին տուրիստական ուղեգիծը բացվել է 1880 թվականին։ Մոտակայքում գտնվող խոշոր բնակավայրերն են Ռախովը, Յասինյան և Վորոխտան։
Գովերլայի և Պրուտի մասին կան մի քանի իրար նման առասպելներ։ Դրանցից մեկի համաձայն, նրանք մի ժամանակ եղել են տղա և աղջիկ, որոնք սիրել են միմյանց։ Այդ մասին իմացել է աղջկա հայրը՝ Լեռնային Արքան։ Որպեսզի Պրուտը չգտնի Գովերլային, հայրը թաքցրել է նրան դարձնելով լեռ։ Պրուտը իմացավ, որ իր սիրած աղջկան ապակախարդելու համար անհրաժեշտ է բարձրանալ լեռան գագաթը արևածագին։ Սակայն նա չհասցրեց դա անել, և մինչ այսօր Պրուտ գետը լացում է Գովերլայի ստորոտին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովերլա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.