Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոգրաֆիա, օբյեկտի ծավալային պատկերի ստացման մեթոդ, որը հիմնված է ալիքների ինտերֆերենցիայի երևույթի վրա։ Հոլոգրաֆիայի դեպքում, ի տարբերություն սովորական լուսանկարման, սևեռվում է ոչ միայն ամպլիտուդային, այլև փուլային ինֆորմացիան։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հոլոգրաֆիայի գաղափարն առաջինը արտահայտել է Դ. Գաբորը (1948 թ.)։ Հոլոգրաֆիայի էությունը հիմնված է Հյուգենս-Ֆրենելի սկզբունքի վրա, ըստ որի՝ առաջնային (առարկայից ցրված) ալիքի ազդեցությունը կամայական կետում կարելի է փոխարինել համապատասխանաբար ընտրված երկրորդային (վիրտուալ) աղբյուրներից առաքված տարրական գնդային ալիքների ազդեցությամբ, որոնք ինտերֆերելով վերստեղծում են առաջնային (առարկայական) ալիքային դաշտի պատճենը։ Եթե գոյություն ունենար այնպիսի լուսազգայուն էկրան, որը միաժամանակ արձագանքեր նաև ընկնող ալիքի փուլին (ասենք, հաստության կամ բեկման ցուցչի փոփոխումով), ապա, հեռացնելով առաջնային ալիքը և լուսավորելով էկրանը մեներանգ լույսով, կվերականգնվեր առաջնային դաշտը։
Սակայն փուլազգայուն մակերեսներ գոյություն չունեն, ուստի Գաբորն առաջարկեց էկրանը միաժամանակ լուսավորել առաջնայինի հետ կոհերենտ նեցուկային ալիքով, որի փուլային բաշխումը հայտնի է։ Այս դեպքում գրառման հարթության մեջ գոյանում է ինտերֆերենցիոն նախշ, որի կոնտրաստը բնորոշվում է գրառվող ալիքի ինտենսիվության բաշխումով, իսկ գծերի ձևը և խտությունը՝ փուլային ռելիեֆով։ Այդ ինտերֆերենցիոն կազմության՝ հոլոգրամի հետագա լուսավորումը նույն նեցուկային ալիքով՝ վերականգնում է առարկայական ալիքը։ Լուսազգայուն հարթության (հոլոգրամի) վրա միաժամանակ ընկնում են հայելուց անդրադարձած լազերային (նեցուկային) փունջը և այդ փնջի՝ առարկայից ցրված մասը։ Եթե առարկան հեռացվի և նորից միացվի լազերը, ապա դիտողը կտեսնի առարկան իր տեղում, ընդ որում փոխելով դիտման անկյունը, կարելի է տեսնել առարկայի նորանոր մանրամասները։
Հոլոգրամն օժտված է հետևյալ հատկություններով.
Հոլոգրամի ստացման երկճառագայթանի եղանակն ունի այն թերությունը, որ կեղծ պատկերի հետ մեկտեղ առաջանում է նաև իրական պատկեր, որը կարող է խանգարիչ դեր խաղալ։ Այդ թերությունից զուրկ է եռաչափ հոլոգրամը, որը միաժամանակ հնարավոր է դարձնում պատկերի վերականգնումը սովորական լույսով, ինչպես նաև հեշտացնում է գունավոր հոլոգրամի ստացումը։
Հոլոգրամի բուռն զարգացումն սկսվել է 1963 թվականից, երբ ամերիկացի ֆիզիկոսներ է. Լեյթը (Leit E. N.) և Յուրիս Ուպատնիեկս ստացան առաջին լազերային հոլոգրամը, իսկ սովետական գիտնական Յու. Ն. Դենիսյուկն առաջարկեց հոլոգրամների գրառումը էմուլսիայի հաստ շերտում։
Հոլոգրամի կիրառման հեռանկարները կապված էին ինֆորմացիոն հսկայական ունակության (փոքր չափերի և մեծ ունակության հիշող սարքեր), ինչպես նաև ինֆորմացիայի մշակման օպտիկական կոհերենտ համակարգերում հոլոգրամների օգտագործման հետ։ Այդպիսի համակարգերում հոլոգրաֆիկ համաձայնեցված ֆիլտրերը հնարավոր են դարձնում տարածական ֆիլտրման և պատկերների ճանաչման (հայտնաբերման) խնդիրների լուծումը։ Հոլոգրամի օգնությամբ հնարավոր է «տեսանելի» դարձնել ձայնային կամ ռադիոալիքները՝ դիտելով ձայնային հոլոգրամը տեսանելի լույսով։ Հոլոգրամն աստիճանաբար կիրառություն է գտել լոկացիայում (ծովի հատակի ուսումնասիրում), բժշկության (ներքին օրգանների եռաչափ պատկերում), երկրաբանության (օգտակար հանածոների հայտնաբերում և երկրի կեղևի անտեսանելի շերտերի ուսումնասիրում), արատանշման մեջ, ռադիոէլեկտրոնիկայում (ճառագայթման տրված դիագրամով անտենաների սինթեզում) և այլն։ Դինամիկ հոլոգրամի զարգացումը նոր հեռանկարներ բացեց արագ ընթացող պրոցեսների ուսումնասիրման համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոգրաֆիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 512)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.