From Wikipedia, the free encyclopedia
Հնչյունագրություն, հնչյունական գիր, գրության տեսակ, որի մեջ գրային նշանները՝ տառերը, արտահայտում են առանձին հնչյուններ (և ոչ վանկեր կամ գաղափարագրեր)։ Հնչյունագրությունը հակադրվում է վանկային գրությանը (օրինակ, ճապոնական գրին) և գաղափարագրությանը (օրինակ, չինական գրին)։ Հնչյունագրությունը գրության առավել տարածված տեսակներից է. այն ընկած է հայերեն, ռուսերեն, եվրոպական և այլ լեզուների այբուբենների հիմքում։ Սակայն գրության և արտասանության միջև գոյություն չունի լիակատար համապատասխանություն։ Բառերի արտասանության ճշգրիտ պատկերն արտացոլելու համար դիմում են տառադարձությանը (transcription)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 496)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.