Հնդիկները Մեծ Բրիտանիայում (British Indians, Indian Britons), բրիտանացիներ հնդկական ծագմամբ։ Այս կատեգորիան իր մեջ ներառում է ոչ միայն հենց Հնդկաստանից ներգաղթածներին, այլ նաև հարավային ու արևելյան Աֆրիկայից, Կարիբյան կղզիներից, Խաղաղ օվկիանոսի կղզիներից և այլ շրջաններից ներգաղթած էթնիկ հնդիկներին։ Այս մարդիկ կազմում են ասիական եկվորների ամենամեծ խումբը Բրիտանիայում (British Asian), համարվելով հնդկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկն աշխարհում։
Արագ փաստեր Հնդիկները Մեծ Բրիտանիայում (British Indians/Indian Britons), Ընդհանուր քանակ ...
Հնդիկները Մեծ Բրիտանիայում (British Indians/Indian Britons)
Հնդիկների ամենամեծաքանակ էթնիկ ենթախումբը Մեծ Բրիտանիայում համարվում են փանջաբցիները, որոնք կազմում են հարավային Ասիայից երկիր ներգաղթածների 2/3-ը։ Փանջաբցիների հետ միասին Պակիստանից հաշվվում է մոտ 2 մլն մարդ։ Այս համայնքը համարվում է փանջաբցիների ամենամեծ համայնքը Հարավային Ասիայի սահմաններից դուրս[2]։ Թվաքանակով երկրորդ ենթախումբը՝ գուջարաթցիները ևս ձևավորում են ամենամեծ գուջարական սփյուռքը աշխարհում։ Մեծ Բրիտանիայում ապրում են մոտ կես միլիոն բենգալացիներ, սակայն նրանց մեծամասնությունը սերում է Բանգլադեշից։ Ինչպես նաև նրանց մեջ հանդիպում է թամիլների և պարսերի մեծ թվաքանակ։
2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 053 հազար բրիտանացիներ ունեին հնդկական ծագում, որը կազմում էր երկրի ամբողջ բնակչության 1,8%-ը։ Հաջորդող տարիների գնահատականները՝ միայն Անգլիայի համար[3]։
.
Բնակչության թվաքանակը
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
1 045 հազար
1 074 հազար
1 109 հազար
1 156 հազար
1 215 հազար
1 264 հազար
1 316 հազար
1 366 400
1 414 100
2006 թվականի տվյալներով[փա՞ստ]՝ երկրի հնդկական բնակչության 45,9 %-ը ծնվել է Մեծ Բրիտանիայում, 34,6 %-ը՝ Հնդկաստանում, 7,9 %-ը՝ Քենիայում, 2,9 %-ը՝ Ուգանդայում, 1,9 %-ը՝ Տանզանիայում և 6,8 %-ը՝ այլ երկրներում։
2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Անգլիայի և Ուելսի հնկական բնակչության 45%-ը հինդուիզմի, 29%-ը՝ սիկհիզմի, 12,7%-ը՝ իսլամի և 4,9%-ը՝ քրիստոնեության հետևորդներ են։