Հիդրոէլեկտրակայանների կասկադ, հիդրոէլեկտրակայանների խումբ, որոնք հաջորդաբար տեղաբաշխվում են ջրի հոսքի ուղղությամբ և միմյանց հետ կապված են ընդհանուր ջրատնտեսական ռեժիմով։ Տարբերում են մերձպատվարային (հարթավայրային գետերի վրա) և դերիվացիոն (լեռնային գետերի վրա) կասկադներ։ ՀԷԿ-երի կասկադի կառուցումը հնարավորություն է տալիս լիովին օգտագործել գետի էներգետիկ ռեսուրսները, բարձրացնել ջրհոսքի կանոնավորման աստիճանը, որը և պայմանավորում է ՀԷԿ-ի արտադրանքի ու հզորության մեծացումը, լավացնում առանձին ՀԷԿ-երին հզորությունների բաշխման պայմանը։ ՀԷԿ-երի կասկադի շինարարությունը առավել հեռանկարային ուղղություն է գետերի տրանսպորտային վերակառուցման դեպքում։ Այսպես, ՀԷԿ-երի կասկադի կառուցումը Վոլգա և Կամա գետերի վրա հանգեցրեց 3, 65 մ միասնական երաշխավորված խորությամբ, Վոլգայի երկայնքով 3000 կմ և Կամայի երկայնքով 1200 կմ ջրային ճանապարհի ստեղծմանը։ Վոլգա-Կամայի և Դնեպրի ՀԷԿ-երի կասկադների հիման վրա ձևավորվում է միասնական խորահուն տրանսպորտային ցանց, որը կմիացնի Կասպից, Ազովի, Սև, Բալթիկ և Սպիտակ ծովերի նավահանգիստները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.