From Wikipedia, the free encyclopedia
Հիանալին (ֆր.՝ Le Magnifique), 1973 թվականին Ֆիլիպ դե Բրոկայի նկարահանած կինոնկարն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ժան Պոլ Բելմոնդոն։
Լրտեսական վիպակների հեղինակ Ֆրանսուա Մերլենը օրնիբուն նստած է գրամեքենայի առաջ, քանի որ նրա հրատարակիչ Շարոնը նոր վիպակ է սպասում։ Բոբ Սեն Կլերի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին 42 վիպակ գրելով, Մերլենը չի հարստացել, չնայած, գրքերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Ֆրանսուան միշտ կանխավճար է խնդրում հրատարակչից, և միշտ մերժում ստանում։ Բնակվում է խղճուկ բնակարանում և նրա դրամապանակը միշտ դատարկ է։ Անձնական կյանքը նույնպես չի ստացվել՝ կնոջից բաժանված է, հաճելի հարևանուհու հետ՝ Քրիստինի (Ժաքլին Բիսեթ) հետ վախենում է խոսակցություն սկսել։ Այս ամենի փոխարեն Ֆրանսուան թղթի վրա ազատություն է տալիս իր երևակայությանը՝ հարևանուհուն վերափոխվում է սուպերգործակալ Դիանայի (մեկ այլ թարգմանությամբ՝ Տատյանա), հրատարակիչ Շարոնին՝ Ալվազիա հանրապետության (հորինված երկիր) գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆի։ Բոբ Սեն Կլերը դուրս է գալիս ցանկացած իրադրությունից։ Նա կարող է Ալվազիայի գործակալների հախից գալիս է և խելքահան անել ցանկացած գեղեցկուհու։ Այս հատկությունների համար նա ստանում է ամենավտանգավոր հանձնարարությունները աշխարհի ամենատարբեր անկյուններում։
Մեկ անգամ, պատահաբար մտնելով Մերլենի բնակարան, Քրիստինը տեսնում է նրա գրքերով ծանրաբեռնված գրադարանը։ Վերցնում է գրքերից մեկը և շուտով վերադառնում մյուսների ետևից։ Քրիստինը աշխատում է միջազգային սոցիոլոգիական կենտրոնում և Բոբ Սեն Կլերի կերպարի մեջ տեսնում է իր ապագա ատենախոսության թեման։
Քրիստինը լուրջ չի ընդունում Մերլենի սիրահետումը, նրա համար իսկական տղամարդը Բոբ Սեն Կլերն է՝ միլիոնավոր կանանց երազանքը։ Մերլենը սիրած կնոջ համար պայքարում պարտվում է իր իսկ ստեղծած հերոսին։ Սրա հետ նա չի կարող համակերպվել, և նա սկսում է անհաջողություններ ուղարկել Բոբ Սեն Կլերին։ Սրանով նա ազատվում է իր իր երևակայական հերոսից, և սկսում է ապրել իրական կյանքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.