From Wikipedia, the free encyclopedia
Հիալուրոնաթթու, թթու մուկոբազմաշաքար։ Մոլային զանգվածը՝ 200000—500000 և ավելի։ Լայնորեն տարածված է մարդու և կենդանիների հյուսվածքներում, պարունակվում է մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։ Բարձր մածուցիկության շնորհիվ Հիալուրոնաթթվի լուծույթներն ընդունակ են իջեցնելու հյուսվածքների թափանցելիությունը և խոչընդոտելու ախտածին մանրէների ներթափանցմանը։ Հիալուրոնաթթվի ֆերմենտային հիդրոլիզն իրականանում է հիալուրոնիդազ ֆերմենտով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 387)։ ![]() |
![]() | |
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 9004-61-9 |
PubChem CID | 24759 |
DrugBank | DB08818 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.029.695 |
Հիալուրոնաթթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₂₈H₄₄N₂O₂₃ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 9004-61-9 |
PubChem | 24759 |
EINECS համար | 232-678-0 |
ЕС | 232-678-0 |
ChEBI | 2341172 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.