From Wikipedia, the free encyclopedia
Հերման Ջոզեֆ Մյուլլեր (անգլ.՝ Hermann Joseph Muller, դեկտեմբերի 21, 1890[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - ապրիլի 5, 1967[4][1][2][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գենետիկ, Թոմաս Մորգանի աշակերտը, ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակիր դափնեկիր (1946)՝ ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ մուտացիաների հայտնաբերման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմց և Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունից անմիջապես հետո նրա ստացած մրցանակը հանրության ուշադրությունը հրավիրեց ճառագայթահարման վտանգավոր հետևանքների վրա։ Աշխարհը մտնում էր սառը պատերազմի փուլ, իսկ Մյուլլերն օգնեց բարձրացնել հանրության ուշադրությունը միջուկային պատերազմի հնարավոր հետևանքների վրա[13]։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1933-1949, 1990 թ.) թղթակից անդամ։
Մյուլլերը 1926 թվականի ընթացքում ընթացքում կատարեց մի շարք կարևորագույն բացահայտումներ։ Նոյեմբերին, նա անցկացրել է երկու փորձարկումներ տարբեր ռենտգենյան ճառագայթների չափաբաժիններով։ Այդ փորձերի արդյունքում նա նկատեց հստակ քանակական հարաբերություն ճառագայթային եւ մահացու մուտացիաների միջև։ Բեռլինում կայացած հինգերորդ միջազգային գենետիկայի կոնգրեսում Մյուլլերի «Գենետիկ մոդիֆիկացիայի խնդիրները» խորագրով ելույթը սենսացիա առաջացրեց մամուլում։
Մյուլլերի միջազգային հեղինակության հետ մեկտեղ սկսեց ընդարձակվել նրա լաբորատորիան, քանի դեռ տեղի չէր ունեցել Մեծ դեպրեսիան։ Դա մի դժվար ժամանակահատված էր Մյուլլերի թե մասնագիտական, և թե անձնական կյանքում։ Գերհոգնածության և աճող ֆինանսական ճգնաժամի պատճառով Մյուլլերը 1932 թվականին ինքնասպանության փորձ կատարեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.