From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Կրյոմեր (գերմ.՝ Herbert Krömer; օգոստոսի 25, 1928[1][2][3], Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] - մարտի 8, 2024[5]), գերմանացի ֆիզիկոս, 2000 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի կեսը կիսել է Ժորես Ալֆերովի հետ «բարձր արագության և օտտո-էլեկտրոնիկայում օգտագործվող կիսահաղորդչային հետերոկառուցվածքների զարգացման համար», որն օգտագործվում է բարձր հաճախականության և օպտո-էլեկտրոնիկայում։ Մրցանակի երկրորդ կեսը շնորհվել է Ջեք Քիլբիին «Ինտեգրալ սխեմաների հայտնաբերմանը մասնակցության համար»։
Հերբերտ Կրյոմեր գերմ.՝ Herbert Krömer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1928[1][2][3] Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | մարտի 8, 2024[5] (95 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ[6] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա, ֆիզիկա[7], տեսական ֆիզիկա[7], պինդ մարմնի ֆիզիկա[7] և Կիսահաղորդիչներ[7] |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Ֆրից Սաուտեր և Ռիխարդ Բեկեր[10] |
Ազդվել է | Ֆրիդրիխ Հունդ |
Պարգևներ | |
Herbert Kroemer Վիքիպահեստում |
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ է 1997[15][16], իսկ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ 2003 թվականից[17]։
Համալսարանի նախապատրաստական դասընթացները ավարտելով, Հերբերտ Կրյոմերը սկսել է ֆիզիկա ուսումնասիրել Ենայի համալսարանում, որտեղ, նա մասնակցել է Ֆրիդրիխ Հունդի դասախոսություններին։ 1948-1949 թվականների Բեռլինի պաշարման ժամանակ Կրյոմերը պրակտիկայի է եղել Բեռլինում և օգտվել է հնարավորությունից՝ փախչելու արևմուտք։ Դրանից հետո ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում։ 1952 թվականին նա պաշտպանել է իր թեզը տեսական ֆիզիկայում տրանզիստորներում տաք էլեկտրոններիների ազդեցության վերաբերյալ։ Դրանից հետո Կրյոմերն աշխատել է որպես «կիրառական տեսաբան», ինչպես ինքն է իրեն անվանել, գերմանական դաշնային փոստի հեռարձակման տեխնիկական կենտրոնում։ 1954 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատել այնտեղ Փրինսթոնի և Պալո Ալտոյի տարբեր հետազոտական հաստատություններում։ 1968-1976 թվականներին Կրյոմերը դասավանդել է Կոլորադոյի համալսարանում որպես պրոֆեսոր, այնուհետև տեղափոխվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսրան։
Հերբերտ Կրյոմերը երբեք չի աշխատել ֆիզիկայի «նորաձև» ոլորտներում։ Նա նախընտրում է ոլորտներ, որոնց նշանակությունը պարզ է դարձել միայն երկար տարիներ անց։ Օրինակ, նա 1950-ականներին հրապարակել է հոդվածներ երկբևեռ տրանզիստորի հիմունքների վերաբերյալ՝ հիմնված հետերկառուցվածքների վրա, որոնք կարող էին գործել գիգահերց հաճախականության տիրույթում։ 1963 թվականին նա մշակել է լազերների սկզբունքները՝ հիմնված կրկնակի հետերոկառուցվածքների վրա՝ հիմնված կիսահաղորդիչային լազերների վրա։ Այս երկու գործերն էլ տարիներով առաջ էին իրենց ժամանակից և գործածության մեջ են մտել միայն 1980-ականներին՝ էպիտաքսիայի մշակմանը զուգահեռ։
Սանտա Բարբարայում գտնվելու ընթացքում նա իր հետաքրքրությունները տեղափոխել է փորձարարական ոլորտ։ 1970-ականներին Կրյոմերը ներգրավված է եղել մոլեկուլային էպիտաքսիայի մշակման մեջ, որտեղ նա ուսումնասիրել է նյութերի նոր համակցություններ, ինչպիսիք են GaP և GaAs սիլիկոնային ենթաշերտի վրա։ 1985 թվականից հետո Կրյոմերը սկսել է հետաքրքրվել InAs, GaSb և AlSb համակցություններով։
2000 թվականին Ժորես Ալֆերովի և Ջեք Քիլբիի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[18][19][20]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.