From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Ադամս Գիբբոնս (անգլ.՝ Herbert Adams Gibbons, ապրիլի 8, 1880[1], Աննապոլիս, ԱՄՆ - օգոստոսի 7, 1934[1]), ամերիկացի միջազգայնագետ, իրավաբան։ Փիլիսոփայության դոկտոր։ Հայտնի է «Ասիայի նոր քարտեզը», «Աֆրիկայի նոր քարտեզը» և «Եվրոպայի նոր քարտեզը» գրքերով։
Հերբերտ Ադամս Գիբբոնս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1880[1] |
Ծննդավայր | Աննապոլիս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 7, 1934[1] (54 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան, Փրինսթոնի համալսարան և Princeton Theological Seminary? |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Helen Davenport Gibbons? |
Ծնողներ | հայր՝ Hughes Oliphant Gibbons? |
Հերբերտ Գիբբոնսը ծնվել է Աննապոլիսում (Մերիլենդ)։ Սովորել է Ուիլյամ Պենի անվան դպրոցում և Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանում։ 1907 և 1913 թվականներին ստացել է դոկտորի և մագիստրոսի աստիճաններ Պրինսետոն համալսարանից[2]։ 1908 թվականին Պրինսետոնի աստվածաբանական սեմինարիայում ստացել է աստվածաբանի բակալավրի աստիճան։
Գործունեությունն սկսել է Թուրքիայում, որտեղ ի սկզբանե եղել է միսիոներ[3], այնուհետև Նյու Յորքի Herald Tribune-ի թղթակիցը։ Ամուսնացել է գրող Հելեն Դավենպորտ Գիբոսնի հետ (մահացել է 1960 թվականին)[4]։
1909 թվականի ապրիլին տեսել է հայերի և հույների նկատմամբ թուրքական հարձակումները[5]։ Հայոց ցեղասպանության մասին գրել է գիրք, որը վերնագրել է The Blackest Page in Modern History (Ժամանակակից պատմության ամենասև էջը)[6]։ Կինը՝ Հելենը, նույնպես գրել է իրենց փորձառությունների մասին Տարսոնում և Ադանայում և 1917 թվականին հրատարակել գիրք՝ «Տարսոնի կարմիր գորգերը» (The Red Rugs of Tarsus)[4]: 1910-1913 թվականներին Թուրքիայում աշխատելու տարիներին եղել է Ստամբուլի Ռոբերտ քոլեջի պատմության և քաղաքատնտեսության պրոֆեսոր[7]։
Մահացել է 1934 թվականի օգոստոսի 7-ին 54 տարեկան հասակում Ավստրիայի Գրանդլսի համայնքում[8]։
Երկար ժամանակ եղել է «Նյու Յորք Հերսղդ» և եվրոպական մի շարք թերթերի թղթակիցը Թուրքիայում, դասավանդել է Տարսոնի ամերիկյան քոլեջում։ Թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածների ականատես։
1916 թվականին Նյու Յորքում հրատարակել է «Նոր պատմության ամենասև էջը։ Իրադարձությունները Հայաստանում 1915 թվականին։ Փաստեր և պատասխանատվություն» գիրքը, որում իրական փաստերի հիման վրա նկարագրել է հայերի բռնագաղթը և ցեղասպանությունը։ Գիբբոնսը վկայում է, որ «1915 թվականի ապրիլից օսմանյան կառավարությունն ամբողջ Թուրքիայում... սկսեց իրականացնել հայ ժողովրդին կոտորելու մանրամասն մտածված ծրագիրը։ Վեց ամսվա ընթացքում կոտորել են մեկ միլիոն հայ։ Զոհերի թիվը և նրանց կոտորելու եղանակը անօրինակ են նոր պատմության մեջ» (Последние избиения в Армении, П., 1916, с. 3)։ Գիբբոնսը, առաջիններից մեկը, բացահայտել է հայերի տեղահանության և կոտորածների իրական նպատակները, առաջ քաշել թուրքական ղեկավար շրջանների պատասխանատվությունը հայերի ցեղասպանության համար, գերմանական կայսերական կառավարությանը մեղադրել թողտվության և անբարո քաղաքականություն վարելու մեջ։ 1921 թվականին Ֆրանսիային մեղադրել է Կիլիկիայում թուրքասեր քաղաքականության համար, ինչը հանգեցրել է հայկական նոր կոտորածների և հայերին հարկադրել լքել այդ բնօրրանը ևս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.