Հեռախոսային կայան

From Wikipedia, the free encyclopedia

Հեռախոսային կայան

Հեռախոսային կայան, հեռախոսակայան, հեռախոսային ցանցի կապուղիների կոմուտացման համար նախատեսված տեխնիկական միջոցների համալիր։ Հեռախոսային կայանում կատարվում է հեռախոսային որոշակի կապուղիների միացում և անջատում, այդ նպատակով միավորվում և բաշխվում է հեռախոսային հաղորդումների հոսքը՝ ըստ կապի ուղղությունների։ Հեռախոսային կայանի կապի հանգույցի մի տարատեսակն է. սովորաբար այն տեղավորվում է հատուկ շենքում։ Ըստ կոմուտացման եղանակի՝ հեռախոսային կայանները լինում են ձեռքի (ՁՀԿ) և ավտոմատ (ԱՀԿ)։

  • ՁՀԿ-ում կապուղիների կոմուտացումը կատարում է օպերատոր-հեռախոսավարուհին՝ հեռախոսային կոմուտատորով,
  • ԱՀԿ-ում միացումները կատարվում են ավտոմատ կերպով, կառավարվելով էլեկտրական հոսանքի իմպուլսներով, որոնք ձևավորվում են կանչող աբոնենտի հեռախոսային ապարատի համարա հավաքիչով։
Քաղաքային հեռախոսային ցանցի դեկադա-քայլային (ա), կոորդինատային (բ) և քվազի-էլեկարոնային (գ) ավտոմատ հեռախոսային կայանների պարզեցված կառուցվածքային սխեման. ՆՓ, ԽՓ, ԳՓ, ԱՓ-նախնական, խմբային, գծային և աբոնենտային փնտրման աստիճաններ, ԱԳԲ-աբոնենտային գծերի բլոկ, ՄԳԲ-միացման գծերի բլոկ, ԱՀԿ-ավտոմատ հեռախոսային կայան, ԱԳ-աբոնենտային գծեր, ՄԳ-միացման գծեր

Քաղաքային ԱՀԿ (տես նկարում) կազմված է կրոսից, ավտոմատների սրահից, գեներատորային, կուտակիչային և օժանդակ բաժիններից։ Կրոսում տեղադրված է փոխարկման գլխավոր վահանը, որի գծային կողմին միացվում են աբոնենտային գծերը, իսկ կայանային կողմին՝ ավտոմատային սրահից եկող լարերը։ Ավտոմատային սրահամ տեղադրված են կոմուտացիոն սարքերը, որոնց միջոցով կատարվում է աբոնենտային գծերի անհրաժեշտ կոմուտացումը։

ԱՀԿ-ի էլեկտրասնուցումը կատարվում է փոփոխական հոսանքի ցանցից, էլեկտրական ուղղիչի միջոցով, որին զուգահեռ միացվում է կուտակիչային մարտկոցը՝ լարման բաբախումները հարթելու համար։ Կուտակիչային մարտկոցը, բացի այդ, ծառայում է իբրև հոսանքի պահեստային աղբյուր՝ ցանցի լարման կարճատև անջատման դեպքում։ Ըստ կոմուտացման սարքերի տեսակի տարբերում են՝ դեկադա-քայլային համակարգի, կոորդինատային համակարգի, էլեկտրոնային և քվազիէլեկտրոնային ԱՀԿ։

  1. Դեկադա-քայլային համակարգի ԱՀԿ-ում կոմուտացման հիմնական տարրերը սահող կոնտակտներով քայլային և դեկադա-քայլային փնտրիչներն են։
  2. Կոորդինատային համակարգի ԱՀԿ-ում կոմուտացման հիմնական մեխանիզմը ռելեային կոնտակտներով բազմապատիկ կոորդինատային միացուցիչն է։
  3. Էլեկտրոնային ԱՀԿ-ի սարքավորման մեջ օգտագործված են մագնիսական և կիսահաղորդչային նյութերի հատկությունները։ Այդպիսի ԱՀԿ բնութագրվում է բարձր հուսալիությամբ ու արագագործությամբ, շահավետությամբ և ոչ մեծ չափերով։ Սակայն էլեկտրոնային ԱՀԿ-ի օգտագործումը դանդաղում է էլեկտրոնային կոնտակտների ոչ բավարար որակի պատճառով։
  4. Քվազիէլեկտրոնային ԱՀԿ զերծ է հիշյալ թերությունից։ Նրա կառավարող սարքավորումը հագեցած է էլեկտրոնային գործիքներով, իսկ կոմուտացման սարքերը պատրաստված են էլեկտրամեխանիկական փոքրածավալ, արագագործ, հերմետիկ փակված ռելեներից (հերկոններից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 357

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.