Պատրիկ Հենրի (անգլ.՝ Patrick Henry, մայիսի 29, 1736[1][2], Hanover County, Վիրջինիա գաղութ, Բրիտանական Ամերիկա - հունիսի 6, 1799[3][1][2], Campbell County, Վիրջինիա, ԱՄՆ)՝ ամերիկացի պետական գործիչ, անկախության համար պայքարող ակտիվ մարտիկ[6]։
Պատրիկ Հենրի անգլ.՝ Patrick Henry | |
Կուսակցություն՝ | Ֆեդերալիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և գրող |
Ծննդյան օր | մայիսի 29, 1736[1][2] |
Ծննդավայր | Hanover County, Վիրջինիա գաղութ, Բրիտանական Ամերիկա |
Վախճանի օր | հունիսի 6, 1799[3][1][2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Campbell County, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | John Henry? |
Մայր | Sarah Winston Syme Henry?[4] |
Ամուսին | Sarah Shelton Henry? և Dorothea Dandridge Henry? |
Զավակներ | John Henry, of Red Hill?[5] |
Ինքնագիր | |
Կենսագրություն
Մասնագիտությամբ իրավաբան է։ 1763 թվականին Հենրին որպես փաստաբան հանդես է եկել ծխախոտի հարկի մասին դատական գործի ժամանակ, որի հետևանքը մեծ ազդեցություն է գործել Անգլիայի ամերիկյան գաղութների անկախության շարժման վրա[7][8]։
1765 թվականին Հենրին ընտրվել է Վիրջինիայի գաղութի ներկայացուցիչների ներքին պալատ House of Burgesses): 1775 թվականին Վիրջինիայի խորհրդարանում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Ամերիկայի ժողովրդի իրավունքների, որի ժամանակ «Տուր ինձ իրավունք կամ մահ» (give me liberty or give me death) արտահայտությունը դարձել է դասական[9]։
1776-1779 և 1784-1786-ական թվականների ընթացքում զբաղեցրել է Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը։ Ավելի ուշ Հենրին հանդես է եկել որպես ԱՄՆ-ի սահմանադրության կատաղի հակառակորդ և հակաֆեոդալիստ, կարծելով, որ ԱՄՆ-ի կառավարությանը շատ լիազորություններ է տրվում[10]։ 1791 թվականին Ա, Համիլտոնի կողմից ֆինանսական հեղափողության անցկացումից հետո Հենրին արտահայտվում էր ԱՄՆ-ի կազմից Վիրջինիայի դուրս գալու մասին։ 1795 թվականին նա հրաժարվում է ստանձնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որը նրան էր առաջարկել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
Գրականություն
- Яковлев Н. Вашингтон. — 2-е изд., испр. — М.: Молодая гвардия, 1976. — (Жизнь замечательных людей. Сер. биогр. Вып. 5 (562)).
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.