From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Հենրիկ Մեյնանդեր (շվեդ.՝ Carl Henrik Meinander, մայիսի 19, 1960, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1994), Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, արվեստի ֆակուլտետի փոխդեկան, Ֆինլանդիայում Շվեդիայի գրական ընկերության պատմական բաժնի նախագահ[3]։ Աշխատությունների շրջանակը ներառում է Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը։ Հայտնի հնագետ Կառլ Ֆրեդրիկ Մեյնանդերի որդին է։
Հենրիկ Մեյնանդեր շվեդ.՝ Carl Henrik Meinander | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող և պրոֆեսոր |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Կայք | helsinki.fi/historia/henkilokunta/meinander.html |
Henrik Meinander Վիքիպահեստում |
2007 թվականին արժանացել է Ֆինլանդիայի Շվեդական ակադեմիայի մրցանակի (Svenska Akademiens Finlandspris), որը ամեն տարի շնորհվում է Շվեդիայի ակադեմիայի կողմից Ֆինլանդիայի շվեդալեզու մշակույթի մեջ նշանակալի ավանդի համար։
Իր հրապարակումների տակ ստորագրում է Հենրիկ Մեյնանդեր։
Հենրիկ Մեյնդերը ծնվել է 1960 թվականին, Հելսինկիում, սերում է հին շվեդական ազնվական ընտանիքից, որը միջնադարում ապրել է Ֆինլանդիայում և հայտնի է եղել գիտնականներով, զինվորականներով և քաղաքական գործիչներով։ Նրա պապը՝ Կառլ Կոնրադ Մեյնդերը (1872-1933), աշխատել է արվեստի պատմության ոլորտում, իսկ հայրը՝ Կառլ Ֆրեդրիկ Մեյնանդերը (1916-2004), եղել է նշանավոր հնագետ, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր։ Հենրիկ Մայնանդերի հոր զարմիկներն են գիտնական և քաղաքական գործիչ Թոր Նիլս Հիլդինգ Մեյնդերը (1910–1985) և հայտնի իրավաբան Ռագնար Մեյնդերը։
Մայրական կողմից հայտնի են եղել քաղաքագետ, լրագրող և պետական գործիչ, պրոֆեսոր Հյուգո Էդվարդ Փիփինգը, ինչպես նաև գրող Էռնուլֆ Թիգերսթեդտը և նրա եղբորը՝ Էրիկ Թիգերսթեդը, որը եղել է ֆինն հայտնի գյուտարար։
Հենրիկ Մեյնդերը բարձրագույն կրթությունը ստացել է Հելսինկիի համալսարանում (1984 թ.), 1987 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1994 թվականին՝ դոկտորականը։ Նրա երկւ ատենախոսությունների թեմաները եղել են Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմության մասին։
1986-1987 թվականներին պատմություն է դասավանդել ավագ դպրոցում։ 1988-1989 թվականներին սովորել է Գլազգոյի համալսարանի (Շոտլանդիա) ասպիրանտուրայում։
1990 թվականից դասավանդում է Հելսինկիի համալսարանում՝ սկզբում որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ[4]։ 2001 թվականից՝ Հելսինկիի համալսարանի պատմության պրոֆեսոր է։ 1991-1997 թվականներին նաև եղել է Հելսինկիի Մաներհայմի թանգարանի համակարգող։
Որպես խմբագիր Հենրիկ Մեյնանդերը 1991-ից 2005 թվականներին աշխատել է Ֆինլանդիայի «Historisk Tidskrift» ամսագրում, իսկ վերջին հինգ տարիներին եղել է խմբագրական խորհրդի նախագահը։ 1994-1997 թվականներին զբաղեցրել է «The International Journal of the History of Sport» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2002 թվականին նա գլխավորել է «Biografiskt Lexikon för Finland» հանրագիտարանային հրատարակության խմբագրական խորհուրդը՝ «Ֆինլանդիայի կենսագրական բառարան»[5]։ 2005 թվականից հանդիսանում է «Nordeuropaforum» գերմանական հրատարակության գիտական խորհրդատուն։
Որպես գիտնական, լրագրող և հրապարակախոս, նա «Newsletter for the Finland Institute in London», «Historisk Tidskrift för Finland», «International Journal of the History of» ամսագրերում հրապարակել է բազմաթիվ գիտական և գիտահանրամատչելի հոդվածներ պատմական և արդի թեմաներով։ Ֆինլանդիայում ամենատարածված շվեդերեն «Hufvudstadsbladet» թերթում եղել է սյունակագիր։
1998 թվականից Հենրիկ Մայնանդերը հանդիսանում է Ֆինլանդիայի պատմական ընկերության անդամ է։ 2002 թվականից անդամակցել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային[6] և Սկանդինավիայի պատմության հետ կապված ձեռագրերի տրամադրման թագավորական ընկերությանը, 2003 թվականից՝ Ֆինլանդիայի գիտական ընկերությանը, 2005 թվականից՝ Կառլ Յոհանս միությանը։
2004-2006 թվականներին Մեյնանդերը ղեկավարել է Հելսինկիի համալսարանի պատմության բաժինը։
Հենրիկ Մեյնդերի «Ֆինլանդիայի պատմություն» գիրքը 2024 թվականին Newmag հրատարակչության կողմից թարգմանվել է հայերեն[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.