From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Առյուծ (գերմ.՝ Heinrich der Löwe, 1129 -1195 թվական օգոստոսի 6), միապետ Վելֆերի դինաստիայից, Սաքսոնիայի դուքս 1142-1180 թվականներին (Հենրիխ III անվան տակ) և Բավարիայի դուքս 1156-1180 թվականներին (Հենրիխ XII անվան տակ)։ Սաքսոնական և Բավարական դուքս Հենրիխ X Հպարտի (մոտ 1108-1139 թվականի հոկտեմբերի 20) և Հերթրուդա Սուպլինբուրգցու (1115 թվականի ապրիլի 18-1143 թվականի ապրիլի 18)՝ կայսր Լոտար II-ի դուստրի որդին։
Հենրիխ Առյուծ Heinrich der Löwe | |||
Հենրիխ Առյուծ | |||
| |||
---|---|---|---|
1142 - 1180 | |||
(Հենրիխ III անվան տակ) | |||
Նախորդող | Ալբրեխտ Արջ | ||
Հաջորդող | Բեռնհարդ III | ||
| |||
1156 - 1180 | |||
(Հենրիխ XII անվան տակ) | |||
Նախորդող | Հենրիխ II | ||
Հաջորդող | Օտտոն I | ||
Մասնագիտություն՝ | Նահանգապետ | ||
Ազգություն | գերմանացի | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1129 | ||
Ծննդավայր | Ռավենսբուրգ | ||
Վախճանի օր | 1195 թվական օգոստոսի 6 | ||
Վախճանի վայր | Բրաունշվայգ | ||
Թաղված | Brunswick Cathedral | ||
Դինաստիա | Վելֆեր | ||
Քաղաքացիություն | Գերմանիա | ||
Հայր | Հենրիխ X Հպարտ | ||
Մայր | Հերթրուդա Սաքսոնացի | ||
Ամուսին | Կլեմենցիա Ցերինգենցի Մաթիլդա Պլանտագենետ | ||
Զավակներ | Հերթրուդա Բավարացի Հենրիխ V Օտտոն IV Վիլհելմ | ||
1137 թվականին մայրական կողմից պապի՝ կայսր Լոտար II-ի մահից հետո, Հենրիխ Առյուծի հայր Հենրիխ Հպարտը, ի լրումն ունեցած բավարական դքսությանը և Իտալիայում լայնարձակ տիրույթներին, ժառանգում է նաև Սաքսոնական դքսությունը, այդպիսով դառնալով կայսերական իշխաններից հզորագույնը։ Սակայն, Վելֆերի հակառակորդները 1138 թվականին արտահերթ սեյմում արքա են ընտրում Կոնրադ III Հոհենշտաուֆենին։ Վերջինս Հենրիխ Հպարտից անմիջապես պահանջում է հրաժարում գերմանական երկու տոհմային դքսություններից մեկից։ Հենրիխը չի համաձայնվում և, ի պատասխան, Կոնրադը նրան զրկում է երկու դքսություններից էլ, Սաքսոնիան հանձնելով Ալբրեխտ Արջին, իսկ Բավարիան՝ մոր կողմից իր եղբայր Լեոպոլդ Ավստրիացուն։ Սակայն Սաքսոնիայում, որտեղ Հենրիխ Հպարտը տիրապետում էր բազմաթիվ անձնական տիրույթների և որտեղ վասալների մեծամասնությունը աջակցում էր նրան, նա հաջողությամբ դիմակայում էր արքայի կողմից նշանակված Ալբրեխտ Արջին։
1139 թվականին Հենրիխ Հպարտի հանկարծակի մահը չի օգնում նրա հակառակորդներին։ Տասնամյա Հենրիխ Առյուծը ընկնում է իր տատ, Լոտար II-ի այրի Ռիհենզայի խնամակալության տակ։ Նա գլխավորում է Սաքսոնիայում դիմադրությունը, իսկ նրա քեռի Վելֆ VI-ը՝ երկրի հարավում։ Արդյունքում, 1142 թվականին, իշխանների հավաքում, Ալբրեխտը հրաժարվում է Սաքսոնիայի դուքսի տիտղոսից՝ հօգուտ երիտասարդ Հենրիխ Առյուծի։ Իր հերթին Հենրիխը հրաժարվում է Բավարիայի նկատմամբ հավակնություններից (նրա քեռի Վելֆ VI-ը չի ընդունում այդ որոշումը և իր անունից շարունակում էր պայքարը)։
1147 թվականին Հենրիխ Առյուծը Ալբրեխտ Արջի հետ միասին գլխավորում են սլավոնների դեմ դեպի արևելք խաչակրաց արշավանքը, որն ավարտվում է անհաջողությամբ։
Նույն թվականին Հենրիխը ամուսնանում է Կլեմենցիայի հետ, Ցերինգեն տնից արքայադուստրի, որպես օժիտ ստանալով Բադենվայլերը Շվաբիայում։ Շուտով Հենրիխը Բադենվայլերը զիջում է Ֆրիդրիխ I Շիկամորուսին, փոխարենը ստանալով որոշակի տիրույթներ Սաքսոնիայում, որոնք հարում էին նրա ժառանգական տիրույթներին։
Դեպի արևելք հետագա արշավների արդյունքում, սկսած 1160 թվականից, Հենրիխ Առյուծը գրավում է բոդրիչների համարյա ամբողջ տարածքները և դառնում է Էլբայից արևելք գտնվող հսկայական տարածքի տերը։
1168 թվականին Հենրիխ Առյուծը ամուսնանում է Մաթիլդայի, անգլիական արքա Հենրի II Պլանտագենետի և Էլեոնորա Աքվիտանացու դստեր հետ։
Վելֆերի հզորացումը կտրուկ ընդհարում է առաջացնում նրանց և կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև։ Երբ Հենրիխ Առյուծը հրաժարվում է Իտալիա կայսրի արշավին մասնակցությունից, Ֆրիդրիխը նրա նկատմամբ դատական գործընթաց է սկսում (1180 թվական)։ Արդյունքում, Հենրիխ Առյուծը զրկվում է իր տիրույթների մեծամասնությունից։ Սաքսոնիայի դքսությունը մասնատվում է Քյոլնի արքեպիսկոպոսի, ով ստանում է Վեստֆալիան և Բեռնհարդ Անհալտցու միջև՝ Ալբրեխտ Արջի որդու, ում բաժին է հասնում արևելյան մասը։ Բավարիայի դքսությունը հասնում է Օտտոն ֆոն Վիտելսբախին։ Հենրիխի ձեռքին է մնում միայն Բրաունշվեգը և Լյունեբուրգը, իսկ անձամբ ինքը, մինչ կայսրի մահը, ստիպված էր թաքնվել աներոջ մոտ։
Հենրիխ Առյուծը մահացել է 1195 թվականի օգոստոսի 6-ին Բրաունշվեյգում։
Նաև Բլիսկաստելի դուքս Գոտֆրիդի դուստրից Հենրիխ Առյուծը ունեցել է ապօրինածին դուստր.
Արական գծով Հենրիխ Առյուծի ժառանգներն են եղել ռուսական կայսր Իվան VI-ը և Մեծ Բրիտանիայի արքաներ Հաննովերյան դինաստիայից, ներառյալ թագուհի Վիկտորիաին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Նախորդող | Ժառանգորդ | |
---|---|---|
Ալբրեխտ Արջ | 1142 - 1180 | Բեռնհարդ I |
Հենրիխ XI Յազոմիրգոտ | 1156 - 1180 | Օտտոն I |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Առյուծ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.