From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթերի աշխարհի կախարդական առարկաներ, առարկաներ, որոնք օգտագործվել են Հարրի Փոթերի մասին վիպաշարի կերպարների կողմից։
Հորքրուքս (անգլ.՝ Horcrux), առարկա, որի մեջ ամփոփված է մթին հրաշագործի հոգու մի մասը։ Ստեղծվում է հրաշագործի կողմից նրա հոգին պառակտող հանցագործության կատարելու միջոցով, այսինքն՝ սպանությամբ։ Սովորաբար ստեղծվել է ոչ ավելի, քան մեկ հորքրուքս։ Բայց Վոլան դե Մորտը, որը երազում էր հաղթահարել մահը, պրոֆեսոր Սլագհորնի հետ զրույցում հարցրել է մեկից ավելի հորքրուքս ստեղծելու հնարավորության մասին։ Նա հորքրուքսներ է դարձրել.
«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում պարզվել է, որ գոյություն ուներ և յոթերորդ[1] հորքրուքսը, որը ստեղծվել էր ակամա։ Այդ հորքրուքսը Հարի Փոթերն էր, և այդ հանգամանքը ազդել է իրադարձությունների հանգուցալուծման վրա։ Հարրին գիտեր, որ ինքը յոթերորդ հորքրուքսն է՝ հիշողության հորձանուտում տեսնելով պրոֆեսոր Սնեյփի հիշողությունը։ Բոլոր հորքրուքսները ոչնչացվել են տարբեր մարդկանց կողմից։ Հնարավոր է՝ հորքրուքս ոչնչացրած յուրաքանչյուր ոք ուներ ինչ-որ որակ, որը Վոլոն դե Մորտի համապատասխան որակի հակապատկերն էր[2]։
«Երեք եղբայրների մասին հեքիաթում» պատմվում է լեգենդի մասին, որը դարձել է Ջոան Ռոուլինգի յոթերորդ վեպի սյուժեի մի մասը։
Շատ հրաշագործներ փնտրել են Մահվան Պարգևները՝ հավատալով, որ դրանց տիրապետելով կդառնան Մահվան տիրակալը։
Դեղաթուրմերը լայնորեն տարածվել են «Հարի Փոթերի աշխարհում», նրանց հատկությունները և պատրաստման եղանակները, որպես ուսումնական առարկա, ուսումնասիրել են Հոգվարթսում։ Այն կոչվել է Դեղաթուրմերի պատրաստում։ Առավել հայտնի և կարևոր կերպարներից մեկը՝ Սևերուս Սնեյփը, դեղաթուրմերի պատրաստման ուսուցիչ է և հայտնի դեղաթուրմեր պատրաստող։ Վեցերորդ մասում նա հեռացել է այդ պաշտոնից, և նրա տեղը զբաղեցրել է Գորացի Սլագհորնը[3][4]։
Գրքերում ավելի հաճախ հիշատակված դեղաթուրմերից մեկը Ձևափոխող դեղաթուրմն է (անգլ.՝ Polyjuice potion), որը հնարավորություն է տալիս ընդունել այլ մարդու տեսք։ Այն առաջին անգամ հանդիպել է «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը ընդունել են Դրակո Մալֆոյի ընկերների տեսքը, որպեսզի Մալֆոյից տեղեկություն կորզեն գաղտնի սենյակի մասին, և հենց այդ ժամանակ բացահայտվել է դրա պատրաստման ձևը։ Հետագայում այն օգտագործել են.
Հարրի Փոթերի մասին գրքերում հիշատակվել են նաև այլ դեղաթուրմեր․
Կախարդական շախմատը խաղում են նույն խաղաքարերով և տախտակով, ինչպես սովորական շախմատում։ Կանոնները նույնպես չեն փոխվում։ Խաղաքարերը կենդանանում են և հարձակվում միմյանց վրա և գրավում, հարվածում գրավված խաղաքարը և նրան դուրս գցում խաղադաշտից[8]։ Խաղացողները խաղաքարերը տեղափոխում են՝ բարձրաձայն անվանելով դրանց դիրքը շախմատային նշանագրության միջոցով (անգլ.՝ Algebranic notation)։
Ռոնն ունի կախարդական շախմատի հավաքածու, որը ժառանգել է իր պապիկից, իսկ Հարրին սկզբում խաղում էր Սիմուս Ֆինիգանից վերցրված խաղաքարերով, որոնք նրան վատ էին ենթարկվում և տալիս էին սխալ խորհուրդներ։ Հետագայում՝ Հոգվարթսում անցկացրած առաջին Սուրբ Ծննդյան ժամանակ, Հարրին ստացավ իր սեփական հավաքածուն։
«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքում Հարրին, Ռոնը և Հերմիոնան դառնում են կենդանի շախմատային խաղաքարեր «Կախարդական չափի շախմատ» խաղում, որում Հարրին հաղթում է Ռենի խորհուրդների և վերջինիս կողմից խաղաքարի զոհաբերման շնորհիվ։
Ֆիլմերում շախմատային խաղաքարերը պատկերված են Լյուիս կղզու շախմատի խաղաքարերի կիրառմամբ։
«Հարրի Փոթերը և կրակի գավաթը» վեպի 18-րդ գլխում նկարագրվում են տարբեր կախարդական դպրոցների՝ Հոգվարթսի, Շարմբատոնի և Դուրմստրանգի կախարդական փայտիկները։ Ֆլոր Դելակուրի փայտիկն ունի 9,5 դյույմ երկարություն և պատրաստված է վարդագույն ծառից, որի միջուկում իր տատիկի մազն է։ Սեդրիկ Դիգորիի փայտիկն ունի 12,25 դյույմ երկարություն և պատրաստված է բոխու ծառից, որի միջուկը միաեղջյուրի մազ է։ Վիկտոր Քրամի փայտիկն ունի 10,25 դյույմ երկարություն և պատրաստված է հացենուց, որի միջուկը վիշապի ջիլ է։ Հարրի Փոթերի փայտիկն ունի 11 դյույմ երկարություն և պատրաստված է փշարմավից, որի միջուկը փյունիկի փետուր է։ Փայտիկներ պատրաստողներից հիշատակվում են վարպետ Օլիվանդերը և Գրիգորովիչը։ Ուշագրավ է այն փաստը, որ փայտիկն ինքն է ընտրում տիրոջը։
Ավագ փայտիկը պատկանում է Ալբուս Դամբլդորին։ Դա Մահվան Պարգևներից մեկն է։ Դամբլդորն այն ստացել է 1945 թվականին՝ հաղթելով դրա նախկին տիրոջը՝ Գրինդեվալդին։ Ալբուս Դամբլդորը դադարեց լինել Ավագ փայտիկի տերը մահվնից քիչ առաջ, երբ Դրակո Մալֆոյը նրան զինաթափեց։ Փայտիկի միջուկը ֆեստրալի մազ է[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.