From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Էդմունդ Մարտինսոն (շվեդ.՝ Harry Edmund Martinson, մայիսի 6, 1904[1][2][3][…] կամ 1904[4], Jämshög church parish, Շվեդիա[5] - փետրվարի 11, 1978[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[6]), շվեդ գրող։ Շվեդական ակադեմիայի անդամ (1949)։
Հարրի Մարտինսոն շվեդ.՝ Harry Martinson | |
---|---|
Ծննդյան անուն | շվեդ.՝ Harry Edmund Martinson |
Ծնվել է | մայիսի 6, 1904[1][2][3][…] կամ 1904[4] |
Ծննդավայր | Jämshög church parish, Շվեդիա[5] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1978[1][2][3][…] |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[6] |
Գերեզման | Silverdals cemetery[7] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Անդամակցություն | Շվեդական ակադեմիա և Fem unga? |
Պարգևներ | |
Ամուսին | Մոա Մարտինսոն |
Կայք | harrymartinson.org |
Harry Martinson Վիքիպահեստում |
Եղել է նավաստի։ «Բնություն» (1934), «Պասսատ» (1945), «Ցիկադա» (1953) ժողովածուներին, որ մեծ մասամբ սպիտակ ոտանավորով են գրված, բնորոշ է բնությունը փիլիսոփայորեն իմաստավորելու ձգտումը։ Առավել նշանակալի գործերից են «Աննպատակ ճանապարհորդություններ» (1932), «Մնաս բարով, Կապ» (1933) ուղեգրությունները և «Ճանապարհ դեպի Կլոքրիկե» (1948) վեպը, որոնցում Մարտինսոնը զարգացրել է այն ուտոպիական գաղափարը, թե բուրժուական քաղաքակրթության չարիքը հաղթահարելու միջոցը անվերջ թափառելն է։ «Եղինջը ծաղկում է» (1935) և «Կյանքի ուղին» (1936) ինքնակենսագրական վեպեր են։ «Անիարա» (1956) պոեմում Մարտինսոնը հեռատեսորեն է նայում տեխնիկական առաջընթացին, որը, նրա կարծիքով, սպառնում է մարդկության գոյությանը։ Նոբելյան մրցանակի համատեղ դափնեկիր Էյվինդ Յոնսոնի հետ (1974)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.