Հարձակում թթվով
From Wikipedia, the free encyclopedia
Հարձակում թթվով[1], բռնի հարձակման տեսակ[2], որին հաճախ ենթարկվում են կանայք։ Այն մարդու մարմնի վրա թթվի թափում է՝ «վրեժի կամ խանդի պատճառով, վնասելու կամ այլանդակելու մտադրությամբ»[3]։

Նկարագրություն
Այսպիսի հանցագործության տարածված դրդապատճառ է կնոջ հրաժարվելը ամուսնությունից, կամ հանցագործի՝ նրան չափից առավել գեղեցկությունից, անկաշկանդ վարքագծից զրկելու ցանկությունը։ Հանացագործները ամենից հաճախ թթուն թափում են զոհի դեմքին, ինչը հանգեցնում է լուրջ այվածքների, մաշկի վնասման, մի շարք դեպքերում՝ ոսկրերի դեֆորմացման կամ հալման[4]։ Թթվով հարձակման ցմահ հետևանքներ են հանդիսանում դեմքի կամ մարմնի այլ մասերի սպիները, մի շարք դեպքերում՝ մասնակի կամ լրիվ կուրացումը[5]։
Ամենից առաջ նման հարձակումներ կատարվում են Հարավային և Հարավարևելյան Ասիայում, Կամբոջայում[6], Աֆղանստանում[7], Հնդկաստանում[8], Բանգլադեշում, Պակիստանում[9], Իրանում և այլ հանրապետություններում։ Ենթադրվում է, որ տարեկան 1500 մարդ 20 երկրներից տառապում է այսպիսի հարձակումներից, որոնցից 80%-ը կանայք են, իսկ ըստ տարիքային կազմի՝ մոտավորապես 40-70%-ը՝ 18 տարեկան[10][11]։
Աշխարհում թթուներով հարձակման առաջին տեղը զբաղեցնում է Հնդկաստանը[12][13]։ Այն, որոշ գնահատումների համաձայն, կանանց համար ամենավտանգավոր երկիրն է[14]։ Աֆղանստանում այս տիպի բռնությունը տարածված էր թալիբյան ռեժիմի ժամանակ, երբ թթվով հարձակվում էին ոչ բավարար հավատացյալ աղջիկների վրա[15][16]։ Դեռ 20-րդ դարում Բանգլադեշում թթվով հարձակումը ընտանեկան բռնության տարածված տեսակ էր[17], 2002 թվականից այն պատժվում է մահապատժի ենթարկելով[18]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.