Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հատկություն, փիլիսոփայական հասկացություն, որը ներկայացնում է իրի այն կողմը, որով այն տարբերվում է այլ իրերից կամ էլ նման է համանման իրերին։ Ճանաչելով իրերի հատկությունների ամբողջությունը, մարդը ճանաչում է հենց իրերը, դրանց որակական որոշակիությունը։ Հատկությունները անփոփոխ չեն մնում։ Նույնիսկ միևնույն իրի հատկությունը ինչ-որ անփոփոխ և բացարձակ բան չէ։ Պատկանելով իրին, հատկությունը միշտ դրսևորվում է մյուս իրերի հետ հարաբերությունների մեջ, և այդ պատճառով հատկության բնույթը փոխվում է՝ նայած, թե տվյալ հատկությունը որ իրի հետ հարաբերության մեջ է բացահայտվում։ Այսպես, տվյալ նյութն անթափանց է մասնիկների մի տեսակի և թափանցիկ մյուս տեսակի համար։ Որոշ հատկությունների փոփոխության հետ փոխվում են մյուսները։ Օրինակ, մարմնի շարժման արագության մեծացման հետ մեծանում է նրա զանգվածը։ Այսպիսով, իրերի հատկություններն ունեն հարաբերական բնույթ, սակայն, իդեալիզմին հակառակ, դրանք չեն դառնում պակաս իրական։ Հատկությունները բաժանվում են էականի և ոչ էականի, անհրաժեշտի և պատահականի։ Առանձնահատուկ բնույթ են կրում այն իրերի հատկությունները, որոնք ներգրավվում են մարդու գործունեության մեջ։ Ամբողջ մատերիային անհրաժեշտորեն հատուկ հատկությունները կոչվում են ատրիբուտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 272)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.