From Wikipedia, the free encyclopedia
Հավի և ձվի խնդիր (երբեմն՝ հավի և ձվի երկընտրանք), տրամաբանական պարադոքս հասկացությունների ծավալի ոչ հստակ կիրառմամբ։ Պարադոքսը հետևյալն է․ «Ի՞նչն է եղել ավելի շուտ՝ հավը, թե՞ ձուն»։ Մի կողմից հավի առաջացման համար անհրաժեշտ է ձու, մյուս կողմից՝ ձվի առաջացման համար անհրաժեշտ է հավ։ Անհրաժեշտ է ստեղծել պատճառահետևանքային կապ։
Խնդրի վերաբերյալ կարծիքներ կարելի է գտնել Հին Հունաստանի դասական փիլիսոփաների աշխատություններում։ Նրանց աշխատանքները ցույց են տալիս, որ այս խնդիրը լայն քննարկում է ստացել։
Արիստոտելը կարծում էր, որ դրանցից ոչ մեկը նախապես չի եղել. դրանք ի հայտ են եկել միաժամանակ։ Նա մտածում էր, որ եթե լիներ առաջին մարդը, նա պետք է ծնվեր առանց հոր և մոր, իսկ դա հակառակ է բնությանը։ Ձուն չէր կարող լինել առաջինը, որպեսզի սկիզբ դներ հավերին, որովհետև այն առաջանում է հավից, և հավն էլ չէր կարող լինել առաջինը, քանզի ինքն էլ առաջանում է ձվից[1]։
Խնդիրը վերլուծել է նաև Պլուտարքոսը («Խրատներ» գրքի 8-րդ հատոր)[2], այնուհետև՝ Մակրոբիուսը[3]։
Ձուն՝ որպես բազմացման միջոց, ի հայտ է եկել հավից ավելի շուտ[4]։ Համաձայն ժամանակակից տեսակետների՝ թռչունները սողունների (դինոզավրերի) «ժառանգներն են», որոնք ձվադրմամբ էին բազմանում դեռ դինոզավրերի որոշ տեսակների՝ թռչունների վերափոխվելու էվոլյուցիոն պրոցեսը սկսվելուց առաջ։ Թռչունների դասի ի հայտ գալու պատմական հարաբերական պահին եղել է ձուն, որից ավելի ուշ դուրս է եկել «թռչունը»։ Միևնույն ժամանակ ավելի լայն առումով «ձու» են համարվում նաև կառուցվածքով ու գործառույթներով նրան նման կենսաբանական այլ օբյեկտներ (ձկների, երկկենցղների ձկնկիթները, սողունների ձվերը, որոնք ունեն նաև կոշտ կեղև)։ Սակայն լայն քննարկումները ենթադրում են, որ ավելի վաղ պիտի եղած լինի կենդանի օրգանիզմը, որը էվոլյուցիայի ընթացքում ձեռք է բերել ձվադրմամբ բազմանալու հատկություն։
Սակայն իրականում «հավ թե հավի ձու» խնդիրը լուծում չունի։ Էվոլյուցիան այնքան դանդաղ է ընթացել, որ անհնար է հստակ որոշել սահմանը «հավի» ու «նախահավի» միջև[5]։
Եթե առաջարկվի արհեստական երկիմաստ չափանիշ, ապա խնդրի լուծումը կախված է նրանից, թե ինչ է ենթադրվում «հավի ձու» հասկացության տակ[5][6]։ Որևէ պահի հայտնվել է թռչունը, որ համապատասխանում է չափանիշներին։ Եթե «հավի ձուն» այն ձուն է, որ ածել է հավը, ապա առաջինը եղել է հավը, որ դուրս է եկել ոչ հավի ձվից։ Եթե «հավի ձուն» այն ձուն է, որից դուրս է եկել հավը[7], ապա առաջինը եղել է ձուն, որը հավը չի ածել։
Հայտնի է հումոր, որը դիսոնանսի դեր է խաղում փիլիսոփայական հարցերի և կենսական դժվարությունների միջև․
– Ի՞նչն է եղել բոլորից առաջ՝ հա՞վը, թե՞ ձուն։
– Առաջ եղել է ամեն ինչ՝ և՛ հավ, և՛ ձու։
2006 թվականին Դիսնեյ ընկերությունը «Փոքրիկ ճուտիկը» մուլտֆիլմի պատվին կազմակերպել է քննարկում «Հավ թե ձու» թեմայով[8]։
Դեղին մամուլը նախընտրում է «Բրիտանացի գիտնականները խնդիրը լուծել են հավի (ձու) օգտին» խորագիրը։ Գիտնականները պարզել են, որ հավի ձվի կեղևի ձևավորման գործում կարևոր դեր է խաղում օվոկլեդինին-17 սպիտակուցը, որը չունեն մյուս թռչունները[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.