Հասարակածային մուսսոնային կլիմա, հասարակածային գոտու ցածր ճնշման և մերձհասարակածային գոտու բարձր ճնշման փոփոխակի ազդեցության տակ ձևավորվող կլիմա։ Բնորոշ են չորային (ձմռանը) և անձրևային (ամռանը) սեզոնները։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 15—18 °C է, ջերմաստիճանի տարեկան տատանումը՝ 12 °C, տարեկան տեղումները՝ մոտ 1000 մմ։ Տարածված են սավաննային բուսածածկույթը, առավել չորային շրջաններում՝ արևադարձային տափաստանները, առավել խոնավ շրջաններում՝ խոնավ արևադարձային անտառները։ Հասարակածային մուսսոնային կլիման մեծ տարածություններ Է զբաղեցնում Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հնդստան թերակղզում, Ցեյլոնում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում և Ավստրալիայի հյուսիսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 247
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակածային մուսոնային կլիմա» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.