Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Հաշվապահական հաշվետվությունները կազմակերպությունների գործունեությունը բնութագրող ցուցանիշների ամփոփ համակարգ են, որոնք տեղեկատվության արտաքին և ներքին օգտագործողներին հնարավորություն են տալիս գնահատելու դրանց գործունեության արդյունքները[1]։
Հաշվապահական հաշվետվությունը բովանդակում է անհրաժեշտ տեղեկություններ տվյալ կազմակերպության աշխատանքի հիմնական բնագավառների` արտադրանքի թողարկման և իրացման, սեփական կապիտալի փոփոխությունների, դրամական հոսքերի, ֆինանսական դրության, հաշվային քաղաքականության և այլնի վերաբերյալ։ Հաշվետվության վերլուծությունը կարևոր է կազմակերպության գործունեության արդյունքները ուսումնասիրելու, դրա զարգացման ընթացքի վրա դրականորեն ներգործելու և հետագա զարգացման ուղղությունը ճիշտ որոշելու համար։ Հաշվապահական հաշվետվությունները պետք է լինեն ճշմարիտ, լրիվ, կազմվեն և ներկայացվեն ժամանակին, լինեն պարզ ու մատչելի։
Հաշվապահական հաշվետվությունները ըստ ընդգրկման ժամանակաշրջանի, լինում են միջանկյալ և տարեկան։ Միջանկյալ հաշվետվությունները կազմվում են ամիսը, եռամսյակը մեկ անգամ, իսկ տարեկան հաշվետվւթյունը՝ յուրաքանչյուր տարվա վերջում և ընդգրկում է տվյալ կազմակերպության ամբողջ տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը։
Հաշվապահական հաշվետվությունները, ելնելով ցուցանիշների ընդհանրացման աստիճանից, լինում են սկզբնական և ամփոփ։ Սկզբնական հաշվետվեւթյունը կազմվում է ինքնուրույն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպույունում, իսկ ամփոփ հաշվետվությունը՝ միավորումներում, գերատեսչություններում, նախարարություններում՝ նրանց համակարգի մեջ մտնող կազմակերպությունների սկզբնական հաշվետվությունների խմբավորման միջոցով և ընդհանրացնում է այդ գերատեսչությունների համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը միասին վերցրած։ Ամփոփ հաշվետվությունները անվանում են նաև համախմբված հաշվետվություններ։
Հաշվապահական հաշվետվությունները լինում են. կառավարչական հաշվառման հաշվետվություններ, ֆինանսական հաշվետվություններ։
Կառավարչական հաշվառման հաշվետվությունների միջոցով ներկայացվում են.
Կառավարչական հաշվառման հաշվետվությունների ցուցանիշները համարվում են առևտրային գաղտնիք և ենթակա չեն հրապարակման։
Հաշվետվությունը կազմակերպության անցած ժամանակահատվածի աշխատանքի պայմաններն ու արդյունքները բնութագրող ցուցանիշների համակարգ է[2]։ Ըստ էության այն որոշակի ժամանակահատվածում կազմակերպության ու դրա ենթաբաժինների վիճակի ու դրա գործունեության արդյունքների ամփոփ տվյալների համառոտ դուրս բերումն է ընթացիկ հաշվառման տվյալներից[3]։
Ֆինանսական հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից։
Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը ընդգրկում է հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններն ու փաստացի շահութահարկի հաշվարկը։ Բացի այդ ընդգրկում է ֆինանսական հաշվետվության արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը և բացատրագիր։
Տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ են ներառվում՝
Հաշվապահական հաշվառման գործընթացը բաղկացած է 4 հիմնական փուլերից։ Առաջին փուլում փաստաթղթավորվում է տարբեր տնտեսական փաստեր։ Երկրորդ փուլում հաշվային տվյալները դասակարգվում և ամփոփվում են՝ արտացոլելով հաշվապահական հաշվառման հաշիվներում։ Երրորդ փուլում ձևավորվում են հաշվետվական ձևերը։ Եզրափակիչ փուլում իրականացվում է կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.