ֆինն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Հաննու Տիհինեն (ֆիններեն՝ Hannu Tihinen, հուլիսի 1, 1976[1][2][3], Keminmaa, Լապլանդիա, Ֆինլանդիա), Ֆինն ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Խաղացել է Ֆինլանդիայի հավաքականում։
Տիհինենը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1993 թվականին «Կեմին Պալոսեուրա» ակումբում, որը հանդես է եկել Ֆինլանդիայի ցածր դիվիզիոններից մեկում։ Այդ թիմում երեք մրցաշրջանից հետո նա կարողացել է դառնալ առանցքային խաղացողներից մեկը, երիտասարդ հեռանկարային պաշտպան և 1997 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ նրան հրավիրել են Վեյկաուսլիգայի (Ֆինլանդիայի բարձրագույն լիգա) Ֆիննական ֆուտբոլի առաջատարներից մեկի ԽԻԿ ակումբ։ ԽԻԿ-ի կազմում խաղացել է երեք մրցաշրջան, հաղթել է Ֆինլանդիայի առաջնությունում (1997) և նվաճել գավաթը (1998)։ Այդ հաջողություններից հետո թիմը որոշ չափով զիջել է դիրքերը՝ 1998 և 1999 թվականներին Վեյկաուսլիգայում զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 2-րդ տեղերը։
ԽԻԿ-ի հետ խաղացել է 1998/1999 Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, թիմը հինգ միավորով խմբում գրավել է վերջին տեղը, սակայն այդ փուլ հասնելն ինքնին կարելի էր մեծ հաջողություն համարել․ դա մինչ այժմ միակ դեպքն է, երբ ֆիննական ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։
2000 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Տիհինենը ԽԻԿ-ից տեղափոխվել է նորվեգական «Վիկինգ» ակումբ։ Վիկինգում անցկացրել է երկու ամբողջական մրցաշրջան, իսկ երրորդում խաղացել է մինչև կեսը։ Երկու ամբողջական մրցաշրջանների ընթացքում Վիկինգը երկու անգամ զբաղեցրել է երրորդ տեղը Նորվեգիայի բարձրագույն լիգայում, իսկ երրորդ սեզոնում՝ չորրորդը, բայց դրա ավարտին Տիհինենն արդեն լքել է թիմը։ 2001 թվականին Տիհինեն Վիկինգի կազմում նվաճել է Նորվեգիայի գավաթը։ Նույն թվականին նա կարճ ժամանակով վարձավճարով խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի կազմում։
2002 թվականին Տիհինենը «Վիկինգից» տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»։ Այդ ակումբում, որը բելգիական ֆուտբոլի առաջատարներից է, խաղացել է չորս մրցաշրջան։ Երկու անգամ Անդերլեխտը դարձել է առաջինը Բելգիայի առաջնությունում (2003/2004, 2005/2006) և երկու անգամ՝ երկրորդը (2002/2003, 2004/2005, երկու անգամ էլ բրյուսելցիներն առաջ են անցել իրենց հավերժական մրցակցից՝ Բրյուգգեից)։ Բայց Չեմպիոնների լիգայում թիմը Տիհինենի՝ այդտեղ խաղալու ընթացքում անհաջողություններ է ունեցել՝ երեք անգամ էլ (2003/2004, 2004/2005 և 2005/2006 թվականների խաղարկություններում) Անդերլեխտը զբաղեցրել է վերջին տեղը իր խմբում։ Անդերլեխտում Տիհինենը, ինչպես նաև ԽԻԿ-ում և Վիկինգում մշտապես եղել է հիմնական կազմի խաղացող։ 2006 թվականի ամռանը Տիհինենը հրավիրվել է «Ցյուրիխ», որն այդ ժամանակ Շվեյցարիայի գործող չեմպիոնն է եղել։ Տիհինենն արագ դարձել է ակումբի առաջատարն ու գլխավոր աստղը[4] և ստացել է ավագի թևկապը։ 2006/2007 մրցաշրջանում «Ցյուրիխ»-ը հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը, բայց մեկ տարի անց նրանք գրավել են միայն երրորդ տեղը։ 2007/2008 ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում շվեյցարացիները լավ խաղ են ցուցադրել՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ։
Տիհինենը երեք խաղ է անցկացրել Ֆինլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականում և 76 խաղ՝ ազգային հավաքականի հիմնական կազմում։ Իր նորամուտը հավաքականում նշել է որպես ԽԻԿ-ի խաղացող, 1999 թվականի հունիսի 5-ին, Եվրո-2000-ի թուրքերի հետ ընտրական առաջին խաղում գոլ է խփել, բայց դա չի փրկել ֆիններին 2։4 հաշվով պարտությունից։ Այդ ժամանակվանից Տիհինենը դարձել է Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր պաշտպաններից մեկը՝ խաղերի մեծ մասում պաշտպանության կենտրոնում ամուր կապ ստեղծելով ազգային հավաքականի ավագ և Լիվերպուլի աստղ Սամի Խյուպյաի հետ[4], ով նույն թվականին միացել է ազգային հավաքականին։ Ֆինլանդիան, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ ընդհանրապես իր պատմության մեջ, Եվրոպայի ուժեղագույն թիմերից չի եղել և չի կարողացել նվաճել ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ աշխարհի առաջնության ուղեգիր։
ԽԻԿ
Վիկինգ
Անդերլեխտ
Ցյուրիխ
No. | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցակցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | Հունիսի 5, 1999 | Հելսինկի, Ֆինլանդիա | Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 2–4 | ՈՒԵՖԱ Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
2 | Օգոստոսի 15, 2001 | Հելսինկի, Ֆինլանդիա | Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 4–1 | Ընկերական | |
3 | Հոկտեմբերի 12, 2002 | Հելսինկի, Ֆինլանդիա | Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական | 3–0 | ՈՒԵՖԱ Եվրո 2004-ի ընտրական փուլ qualifying]] | |
4 | Սեպտեմբերի 7, 2005 | Տամպերե, Ֆինլանդիա | Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական | 5–1 | 2006 ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլ | |
5 | Սեպտեմբերի 5, 2009 | Լենքորան, Ադրբեջան | Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական | 2–1 | 2010 ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.