Հայ ավետարանական եկեղեցի (Էլազըղ)
From Wikipedia, the free encyclopedia
Հայ Ավետարանական եկեղեցի (թուրքերեն՝ Ermeni Protestan Kilisesi), հայ ավետարանական եկեղեցի, որը գտնվում է Թուրքիայի Էլազըղ (Մեզիրե) քաղաքի կենտրոնում, Խարբերդից 5կմ հարավ-արևմուտք։ Հայոց ցեղասպանությանից հետո, երբ տեղի հայ համայնքը տեղահանվեց և սպանվեց, թուրքերը եկեղեցին սկսեցին օգտագործվել է որպես հասարակական զուգարան։
Հայ ավետարանական եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, ավերակներ և պատմության հուշարձան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Էլազըղի մարզ |
Armenian Evangelical Church, Elâzığ Վիքիպահեստում |
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և ծառայել է որպես Էլյազըղի հայ ավետարանական եկեղեցու կենտրոնակայան։ Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին օգտագործվել է որպես Արփաչի փոշի արդյունաբերության գործարան, այնուհետև որպես խաղահրապարակ երեխաների համար, շուկա և կենդանիների ապաստարան։ Չնայած եկեղեցու անհերքելի հայկական պատկանելությանը, թուրքական իշխանությունները 1973 թվականին այն անվանեցին «Պատմական ասորական եկեղեցի»։ 2007 թվականին թուրքական պետությունը հայտարարեց, որ եկեղեցին կվերածի հիվանդանոցի, սակայն 2014 թվականի դրությամբ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Էլյազըղի կենտրոնում գտնվելու պատճառով այն օգտագործվում է որպես մեքենաների կայանատեղի և որպես հանրային զուգարան։
Եկեղեցու ներքին պատերին Հիսուսի և Մարիամի որմնանկարները խիստ վնասված են, բայց դրանք դեռ տեսանելի են։ Մուտքը վնասված է, տանիք չի պահպանվել։
Ծանոթագրություններ
- «Kiliseyi tuvalet yaptılar» (թուրքերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. (in Turkish)
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.