From Wikipedia, the free encyclopedia
Հայ-մոնղոլական դաշինք, խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիր Կիլիկյան Հայաստանի և Մոնղոլական կայսրության միջև։ Կնքվել է Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ի և Մոնղոլական կայսրության մեծ խան Մանգուի միջև 1254 թվականին Կարակորումում[1][2]։
Հայ-մոնղոլական դաշինք | |
---|---|
Հայ-մոնղոլական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիր | |
Ստորագրվել է — վայր |
1254 թվական Կարակորում |
Ստորագրել են | Հեթում Ա (Կիլիկյան Հայաստան) և Մանգու մեծ խան (Մոնղոլական կայսրություն) |
Կողմեր | Կիլիկյան Հայաստան
|
1243 թվականին Չմանկատուկի ճակատամարտում մոնղոլները պարտության են մատնում Իկոնիայի սուլթանին, որին օգնություն էր ցուցաբերում Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ն։ Վերջինս պատվիրակություն է ուղարկում մոնղոլ զորավար Բաչուի մոտ, որի մեջ առաջարկում է բարեկամություն հաստատել և դաշինք կնքել երկու պետությունների միջև։ Տեղում նման մի պայմանագիր է կնքվում Հեթում Ա-ի և մողոլների միջև՝ Խաչենի իշխանության Հասան Ջալալի միջնորդությամբ։ Հայ-մոնղոլական այս դաշինքի արդյունքում մոնղոլական զորքերը չեն ներխուժում Կիլիկիա։ Դաշինքը ոչ միայն ձեռնտու էր Հայաստանին, այլև Մոնղոլիայի կայսրությանը՝ ընդդեմ սելջուկների, Սիրիայի և Եգիպտոսի։ 1246 թվականին Հեթում Ա-ն իր եղբոր՝ Սմբատ սպարապետի գլխավորությամբ, պատվիրակություն է ուղարկում Կարակորում՝ Գոյուկ մեծ խանի մոտ։ Սմբատը Գոյուկ մեծ խանի կողմից լավ ընդունելության է արժանանում, և Կարակորում մայրաքաղաքում Գոյուկ մեծ խանի և Հեթում Ա-ի միջև հայ-մոնղոլական բարձր հանդիպում է նախապատրաստում։ Հանդիպման ժամանակ Սմբատ սպարապետը խանին հայտնում է, որ՝
Սմբատ սպարապետի Կարակորումում կատարած այցի ժամանակ երկու կողմերը պայմանավորվել էին Հեթում Ա-ի Մոնղոլիա կատարելիք այցելության մասին։ Մոնղոլիայում տեղի ունեցող գահակալական կռիվներով պայմանավորված, Հեթում Ա-ի Մոնղոլիա այցն ուշացել էր երկու տարով։ Գահակալական կռիվների արդյունքում հաղթում է Մանգու խանը, որը, Բաթու խանի միջոցով, Կիլիկյան Հայաստանի արքային Կարակորում է հրավիրում։ Հեթումը իր Մոնղոլիա ուղևորությունը սկսում է 1954 թվականի գարնանը, բուն Հայաստանից և Անդրկովկասից[4]։
Պայմանագիրը կնքվում է 1254 թվականին Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորումում Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում Ա-ի և կայսրության նորըտիր խան Մանգուի միջև։
1254 թվականի կիլիկիո-մոնղոլական պայմանագրի պատմական մեծագույն նշանակությունը կայանում է նրանում, որ դրա շնորհիվ Կիլիկյան Հայաստանը զերծ է մնում մոնղոլական արշավանքների արհավիրքներից, որոնք բաժին էին հասել Անդրկովկասին և այլ երկրների[2]։
1254 թվականին Կարակորումում կնքված մոնղոլա-հայկական խաղաղության, բարեկամության ու փոխօգնության պայմանագիրը բաղկացած էր հինգ գլխավոր կետերից[2]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.