հայ վիրաբույժ From Wikipedia, the free encyclopedia
Հայրապետ Ալեքսանդրի Բարսեղյան (օգոստոսի 25, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002): Ընդերադիտական վիրաբուժության հայկական ընկերության փոխնախագահ։
Ծնվել է | օգոստոսի 25, 1953 (71 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1976) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2002) |
Հայրապետ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի № 83 միջնակարգ դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը։ 1976-1977 թվականներին սովորել է Երևանի 4-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում։ 1977-1981 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով նշանակվել է Հրազդանի կենտրոնական շրջանի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ։ 1981 թվականից աշխատում է նույն ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնում, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների № 3 ամբիոնի վարիչ, 1987 թվականից միաժամանակ աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, 1991 թվականից՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1994 թվականից՝ փոխտնօրեն[1]։
Աշխատանքները վերաբերում են լեղուղիների որովայնադիտական (լապարասկոպիկ) վիրաբուժության խնդիրներին։ 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.