From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ-հուշարձան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բարձունքներից մեկում։
Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան (Ստեփանակերտ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Արցախ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականի մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում[1]։
Միջոցառմանը մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք։ Խաչ-հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է «Առաջ Արցախ» երիտասարդական կազմակերպությունն իր անդամների սեփական միջոցներով ու բարերարների աջակցությամբ։
Գիշերային ժամերին խաչ-հուշարձանը լուսավորվում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.