հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում։
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բուենոս Այրես, Արգենտինա, Սուրբ Նարեկ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Արգենտինա |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հուշարձանն ստեղծվել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի։ Հուշարձանը բացվել է 2015 թվականի օգոստոսի 16-ին։ Հուշարձանի ստեղծմանն աջակցել են «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ» հիմնադրամը, անհատ բարերաներ Սերխիո Կարլոռ Ակրաբյանը և Սիմոն Թութունջյանը[1]։
Հուշարձանի ներքևի թափանցիկ հատվածում ամփոփված են Դեր Զորի անապատից բերված հայ նահատակների մասունքները։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ հիմնադրամի» նախագահ Ալբերտո Ջերեջյանը, տարբեր հասարակական կառույցների և մամուլի ներկայացուցիչներ։
Հուշարձանի հեղինակն է նկարիչ Գագիկ Վարդանյանը, ով ստեղծել է Արգենտինայի Հայկական կաթոլիկ եկեղեցու խորանի որմնանկարները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.