From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարիամ հայկական եկեղեցի (ռումիներեն՝ Biserica Armeană Sfânta Maria), Հայ առաքելական եկեղեցի Ռումինիայի Բրեիլա քաղաքում։ Առաջին անգամ եկեղեցին կառուցվել է Բրեիլայի հայ համայնքի կողմից 1828 թվականին և պատրաստված էր կանաչ փայտի տախտակներից։ Սակայն հին եկեղեցին այրվել է 1843 թվականին և քանդվել։ Եկեղեցու վերակառուցման աշխատանքները սկսվել են 1868 թվականի մայիսի 1-ին և ավարտվել 1872 թվականի հուլիսի 4-ին[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կենտրոնական տերությունների կողմից Ռումինիայի, այդ թվում՝ Բրեիլայի օկուպացիայի ժամանակ ավերվել է Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին[2], քաղաքի շատ հայեր ստիպված են եղել հեռանալ։
1934 թվականին արդյունաբերող Գրիգոր Բերզիվյանը ձեռնամուխ եղավ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Բրեիլայի վերջին հայ հոգևորականը՝ Ղարիբյանը, մահացել է 1962 թվականին, և այդ ժամանակից ի վեր հայկական եկեղեցին ծառայություններ է իրականացնում միայն Ռումինիայի այլ քաղաքների հայ հոգևորականների աջակցությամբ[1][2]։ Այսօր Բրեիլայի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես քաղաքի փոքր հայկական համայնքի հավաքատեղի, որը 2005 թվականի դրությամբ բաղկացած է մոտ տասնչորս ընտանիքներից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.