From Wikipedia, the free encyclopedia
Հայկազ Հովհաննեսի Մարջանյան (նոյեմբերի 23, 1900[1], Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1967[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1955), ԽՄԿԿ անդամ (1932)։
Հայկազ Մարջանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1900[1] |
Ծննդավայր | Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 8, 1967[1] (66 տարեկան) |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1928)[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների թեկնածու[1] (1955) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1928)։ 1933-1935 թվականներին եղել է Երևանի կոմունիստական համալսարանի պրոռեկտոր, 1938-1945 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմ, 1945-1946 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, 1946-1947 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ, 1947-1950 թվականներին՝ ՀԽՍՀ սննդհամի (1949 թվականից՝ սննդի) արդյունաբերության մինիստր, 1953-1956 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գյուղատնտեսական բաժնի վարիչ, 1956 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինսա-ի ռեկտոր։ ՀԽՍՀ II և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.