From Wikipedia, the free encyclopedia
2020 թվականի սահմանադրական հանրաքվե, տեղի չունեցած սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4], սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։
2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց[5]։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[2]։
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց[1]։
Հանրաքվեն պետք է անցկացվեր հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո[4]։ Քարոզարշավի ժամկետներն էին փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը[6]։
Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[7]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբարում։ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը[8]։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը[6], որի կազմում կար ավելի քան 60 իրավաբաններ։
Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը[9]։
Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ - ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված[9] |
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[10]։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն[11]։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն[12]։
2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցուուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը[13]՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց[14]։
«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից[15], իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։
Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ[16]։
Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին[16]։
2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից[17] հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից[18]։
Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը[19]։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ[20]։
Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։
Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ[21]։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.