Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք

From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքmap

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք, Բաղրամյան պողոտա, 19 հասցեում գտնվող շենք Երևանում։ Այժմ շենքում է տեղակայված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը[1]։ Ազգային ժողովի այգին 2018 թվականի հոկտեմբերի 3֊ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բաց է այցելուների համար[2]։

Արագ փաստեր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք, Տեսակ ...
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք
Thumb
Տեսակշենք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, ք. Երևան, 0095, Մարշալ Բաղրամյան 190095
ՍեփականատերՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Կառուցման սկիզբ1948
Հիմնադրված է1950
ՃարտարապետՄարկ Գրիգորյան
Կառուցման ավարտ1950
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Thumb
Thumb
Պաշտոնական կայք
Փակել

Ըստ բրիտանական «The Independent» պարբերականի 2019 թվականի հրապարակման՝ ՀՀ ԱԺ շենքը մտնում է աշխարհի երկրների օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակում[3]։

Պատմություն

Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել են 1950 թվականին։ Կառուցումից ի վեր և մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրը։ 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը ընդունել է «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի ՀՀ Գերագույն խորհրդին է հանձնվել ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը։ 1991 թվականի մայիսին ՀՀ Գերագույն խորհուրդը տեղափոխվել է այս շենք[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.