From Wikipedia, the free encyclopedia
Համբարձում Աղասիի Ղանդիլյան (հունիսի 3, 1927, Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1993, Երևան, Հայաստան), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ երկաթուղու ղեկավար (1972-1992)։ ԽՄԿԿ անդամ։
Համբարձում Ղանդիլյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Վրաստանի տեխնիկական համալսարան և Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | ինժեներ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 3, 1927 |
Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մայիսի 3, 1993 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Պարգևներ |
Ծնվել է 1927 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, Արևմտյան Հայաստանից գաղթած բանվորի ընտանիքում։ Երկաթուղու աշխատանքների կազմակերպման բնագավառում հայտնի է դարձել նախկին Խորհրդային Միության տարածքներում՝ նախ Դոնեցկում, ապա Աստրախանում, ակտիվորեն մասնակցել է նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին[1]։ 1946 թվականից ներգրավված է եղել տնտեսական, հասարակական և քաղաքական աշխատանքներում։ 1946-1993 թվականներին եղել է կայարանապետ, Ուկրաինական ԽՍՀ Դոնեցկի մարզի երկաթուղային բաժանմունքի պետ, Վոլգայի, Հարավ-Արևելյան և Աստրախանի երկաթուղիների կայարանների պետ, Անդրկովկասյան երկաթուղու Երևանի մասնաճյուղի ղեկավար։
Ղանդիլյանը Հայաստան է տեղափոխվել 1972 թվականին (Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով), նշանակվել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի մասնաճյուղի ղեկավար, որը գտնվել է փակուղում։ Ղանդիլյանը շատ բան է արել պատմության այդ դժվարին և շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար։ Հենց նրա օրոք է երկաթուղային ցանցն ամբողջությամբ էլեկտրաֆիկացվել և ավտոմատացվել, կառուցվել են նոր կայարաններ և երկաթուղագծեր՝ Իջևան-Հրազդան՝ 8 կիլոմետրանոց Մեղրաձոր թունելով և Մասիս-Նուռնուս՝ Հրազդան գետի կիրճով եզակի երկհարկանի կամուրջով։
Ղանդիլյանը շուտով ոտքի է կանգնեցրել Հայաստանի երկաթուղին, նրա դրած հիմքերի, կարգուկանոնի և պատասխանատվության շնորհիվ երկաթգիծը շարունակել է աշխատել 90-ականներին, հաճախակի կազմակերպվող դիվերսիաների պայմաններում, երբ երկաթուղու վնասված հատվածները շուտափույթ վերականգնվել են, նա անձամբ է վերահսկել այդ աշխատանքները, շուրջօրյա հերթապահություն է սահմանվել կայարաններում։ Ծանր շրջափակման պայմաններում, երբ վագոնները մնացել են կես ճանապարհին, նա նույնիսկ կարողացել է բանակցել ադրբեջանցիների հետ և վագոնները հասցնել Հայաստան։ Այդ վագոններով տեղափոխվող ապրանքները՝ հացահատիկը, ալյուրը, մազութը և այլն կենսական նշանակություն ունեին Հայաստանի համար։
1975, 1980, 1985, 1990 թվականներին Ղանդիլյանն ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 9-12-րդ գումարումների պատգամավոր։
1993 թվականին դարձել է պատվիրված սպանության զոհ[2]։
Անգնահատելի է Ղանդիլյանի ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո կատարվել է «տիտանական» աշխատանք, Ղանդիլյանի ջանքերով և նրա մշտական հսկողության ներքո երկաթուղին կարճ ժամանակում արագ վերականգնվել և աշխատել է լարված ռեժիմով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր հանրապետություններից Հայաստան ուղարկված բեռների տեղափոխումը և բեռնաթափումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.