From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային պատերազմ Զ (անգլ.՝ World War Z) ամերիկյան ապոկալիպտիկ սարսափ ֆիլմ, ռեժիսորը Մարք Ֆորսթերն է։ Էկրանավորումը Մեթյու Մայքլ Քարնահանի, Դրյու Գոդարդի և Դեյմոն Լինդելոֆի, սցենարը հիմնված է Մաքս Բրուքսի համանուն գրքի վրա։ Գլխավոր դերում Բրեդ Փիթն է։ Ֆիլմի սցենարը գրվել է 2009 թվականից, նկարահանումները սկսվել են 2011-ից նախ Մալթայում, որտեղ ծախսվել է շուրջ 125 միլիոն դոլար, ապա 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել են Գլասգո և 2011 թվականի հոկտեմբերին՝ Բուդապեշտ։ Նախապես ծրագրվել էր, որ ֆիլմի նկարահանումները պիտի ավարտված լինեն 2012 թվականի դեկտեմբերին։ Այս առումով նկարահանման կազմը բավականին տառապեց մի շարք խանգարող արգելքներից։ 2012 թվականի հունիսին ֆիլմի թողարկման օրը հետաձգվեց, և անձնակազմը վերադարձավ Բուդապեշտ՝ 7 շաբաթ լրացուցիչ նկարահանումներ իրականացնելու։ 2013 թվականի հունիսի 2-ին Լոնդոնում եղավ ֆիլմի պրեմիերան։ Այն ընտրվեց Մոսկվայի միջազգային ֆիլմ փառատոնը բացող ֆիլմ։ ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվեց 2013 թվականի հունիսի 21-ին։ Ֆիլմն արժանացավ ինչպես դրական, այնպես էլ բացասական քննադատությունների, ունեցավ մեծ առևտրական հաջողություն՝ 190 միլիոն դոլլարի ծախսերի դիմաց ստանալով 540 միլիոն շահույթ։ Այն դարձավ բոլոր ժամանակների լավագույն զոմբիների մասին ֆիլմը։ Ֆիլմի թողարկումից կարճ ժամանակ անց հայտարարվեց ֆիլմի 2-րդ մասի մասին, որը ծրագրվում է հեռարձակել 2017 թվականի հունիսի 9-ին։
Աշխարհի տարբեր ծայրերում ի հայտ են գալիս զոմբիներ։ Նրանք, ում կծում է զոմբին, վայրկյանների ընթացքում իրենք էլ դառնում են զոմբիներ և իրենց համար զոհեր փնտրում։ Հետախույզ Ջերի Լայնը, նրա կինը՝ Կարինը և 2 դուստրերը կարողանում են փախչել աղետի մի գոտուց Ֆիլադելֆիա և ապաստան գտնել մի իսպանախոս ընտանիքի հետ։ Սակայն նրանց տանտերերը որոշեցին չուղեկցել նրանց, երբ նրանք փախչում էին, և հետագայում նրանք վերածվեցին զոմբիների։ Նրանց որդի Թոմին, որը կարողացել էր փախչել, գտնում է Ջերին, և Գերիի ընտանիքը վերցնում է տղային իր խնամակալության տակ։ Ջերիի ընկեր Թերի Ումատոնին ուղղաթիռ է ուղարկում նրանց հետևից և տեղափոխում ընտանիքին անվտանգ մի տեղ։ Ջերիին առաջարկում են միանալ հետախուզական խմբին և վերջ տալ համաշխարհային այս աղետին։ Գիտնականները պարզում են, որ զոմբիների առաջին հարձակումները եղել են Հարավային Կորեայում, և հետախուզական խումբը գործուղվում է այնտեղ։ Ջերիին պարտադրում են գնալ խմբի հետ Կորեա՝ սպառնալով նրա ընտանիքն ուղարկել փախստականների անապահով մի ճամբար։ Հետախույզները վայրէջք են կատարում Կորեայում, որտեղ զինվորները պայքարում էին և փորձում ճնշել զոմբիների հարձակումները։ Ջերին պարզում է, որ կորեացի բժիշկն առաջինն էր հասել կատաղության այն բանից հետո, երբ իր հիվանդներից մեկին փորձում էր բուժել։ Այդ տղային բռնել էին տեղի գյուղացիները և իրենց փրկելու ու տղային խելքի բերելու նպատակով նրան հանձնել էին հիվանդանոց։
Հյուսիսային Կորեային զենք մատակարարող օպերատիվը պարզաբանում է, որ Իսրայելում մի մեծ պատնեշ են կառուցել՝ զոմբիների հարձակումները խանգարելու համար։ Ջերին գնում է Երուսաղեմ, այստեղ գտնում գործակալ Վարմբրանին։ Գործակալ Մոսադն ասում է, որ նրանք Հնդկաստանից մի նամակ են ստացել՝ զոմբիների դեմ պայքարելու։ Նա և մյուս իսրայելցիները համոզել են կառավարությանը կառուցել մի հսկայական պատ՝ իրենց պաշտպանելու համար։
Նրանք իրենց երջանիկ էին զգում՝ կարծելով, թե պաշտպանված են, և զոմբիները չեն կարող մագլցել պատը։ Սկսում են երգել, պարել։ Աղմուկը զոմբիների ուշադրությունը կենտրոնացնում է այդ կողմի վրա։ Նրանք նետվում են դեպի պատը ` կազմելով մարմինների մի բլուր, որը թույլ է տալիս նրանք մագլցել պատը և անցնել մյուս կողմը` դեպի մարդիկ։ Քաղաքը շատ արագ հարձակման է ենթարկվում զոմբիների կողմից։ Ջերին և Իսրայելի պաշտպանության ուժերի անդամները պայքարում են՝ փախուստի ու ելքի իրենց ճանապարհը։ Այդ ընթացքում Ջերին նկատում է, որ զոմբիները խուսափում են ծեր մարդու վրա հարձակվելուց և մի այլ դեպքում էլ՝ երիտասարդ, բայց տկար երեխայի վրա հարձակվելուց։ Անցնում են նրանց կողքով՝ կարծես չնկատելով նրանց։ Զոմբիներից մեկը կծում է Ջերի իսրայելցի ուղեկցորդուհու ձեռքը, և նա արագորեն անդամահատում է նրա ձեռքը, ինչն էլ կանխում է նրա զոմբիանալը։ Ջերին և այս ուղեկցորդուհին՝ Սեգենը, կարողանում են լքել քաղաքը՝ նստելով վերջին ուղևորափոխադրող ուղղաթիռը։
Ջերին հաշվում է զոմբիների հարձակումները և միևնույն ժամանակ հիշում հիվանդ ու վատառողջ երեխային, այն ծեր մարդկանց, որոնք կողքով զոմբիներն անցնում էին անտարբեր։ Սա նրան դառնում է մի հիմք՝ զոմբիների դեմ պայքարելու։ Նա կապվում է Թերի Յումանտոնիի հետ, խնդրում համոզել օդաչուներին տալիս իրենց Քարդիֆ, որտեղ գտնվում էր առողջապահական կազմակերպությունը։ Հանկարծ օդանավի մեջ մի զոմբի է հայտնաբերվում, և գրեթե ողջ անձնակազմը դառնում է նրա զոհը։ Այլ ելք չտեսնելով՝ Ջերին օգտագործում է նռնակը, նետում այն հարևան խցիկ և ոչնչացնում զոմբիները՝ միևնույն ժամանակ վնասելով նաև օդանավը։ Այն ընկնում է։ Ջերին և Սեգենը պայքարում են և դուրս ելնում հողի վրա, չնայած Ջերին վնասված էր օդանավի բեկորներից։ Նրանք բռնում են դեպի առողջապահական կենտրոն տանող ուղին, որտեղ Ջերին ուշաթափվում է և ընկնում կոմայի մեջ։ Նա արթնանում է մի քանի օր անց։ Կապ է հաստատում Յումանտոնիի հետ, խնդրում նրան հիվանդանոցի աշխատողների համար հաստատել իր ինքնությունը՝ ապացուցելու, որ ինքը զոմբի չէ։ Նա նաև տեղեկանում է, որ իր ընտանիքն ուղարկվել է մի ճամբար, քանի որ բոլորը մտածում էին, թե նա մահացել է օդանավի վթարի ժամանակ։ Ջերին բացատրում է իր համոզմունքը, որ զոմբիները, այսպես ասած, արհամարհում են հիվանդ մարմինները։ Նա առաջարկում է ներարկել իրենց որևէ մահացու, բայց բուժելի հիվանդության հարուցիչներ՝ այսպես իրենց համար դիմակ ստեղծելով՝ զոմբիներից պաշտպանվելու համար։ Առողջապահական կենտրոնի բժիշկները համաձայնվում են, բայց նախ պետք էր գտնել անհրաժեշտ նյութերը՝ հարուցիչները։ Դրանք գտնվում էին լաբորատորիայում, որը գրավված էր զոմբիների կողմից։ Ջերին, Սեգենը և մի բժիշկ շատ զգուշորեն և անձայն անցնում են լաբորատորիաներով, որտեղ շրջում էին զոմբիները։ Մի կտրուկ շարժում, մի ձայն, և զոմբիները կշրջվեին նրանց կոմն ու կհոշոտեին նրանց։ Բայց ահա պատահում է դժբխատությունը. զոմբիները նկատում են նրանց։ Ջերին փախչում է և մտնում հենց այն լաբորատորիան, որտեղ պահվում են հարուցիչները։ Սեգենը և բժիշկը կարողանում են ապահով վայր գտնել։ Ջերին, փակված խցում, փորձում է հասկանալ, թե հարյուրավոր սրվակներից որն է իրեն հարկավորը։ Նրան լաբորատորիայի պատուհանից այն կողմ վայրենի հայացքով սպասում է մի զոմբի։ Վտանգելով իր կյանքը և հավատալով իր կանխազգացմանը՝ Ջերին իրեն ներարկում է մի սրվակի պարունակությունը։ Բարեբախտաբար, հարուցիչը չի սպանում նրան։ Ջերին, հասկանալով, որ ինքն արդեն հիվանդ է ինչ-որ մահացու հիվանդությամբ, բացում է լաբորատորիայի դուռը և առաջ շարժվում։ Անհավատալի է. զոմբին անցնում է նրա կողքով և կարծես չի նկատում, որ այնտեղ մարդ կա։ Սա թույլ է տալիս նրան անվտանգ դուրս գալ զոմբիների շրջափակած տարածքից։ Հետագայում Ջերիին բուժում են իր հիվանդության դեմ։ Ջերին և Սեգենը գնում են Նոր Շոտլանդիա, որտեղ Ջերին վերամիավորվում է իր ընտանիքի հետ։ Նա բացատրում է, որ հիվանդությունների հարուցիչները կօգնեն իրենց ստանալու զոմբիների դեմ մի հակաթույն, որը կպաշտպանի դեռևս առողջ մարդկանց նոր հարձակումներից։ Նա ասում է, որ սա վերջը չէ, պատերազմը դեռ նոր է սկսվում։ Ֆիլմն ավարտվում է։
2011 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Մարկո Բելթրամին գրել է ֆիլմի երաժշտությունը[20]։ 2013 թվականի մայիսին Muse բրիտանական ռոք խումբն իր յութուբյան ալիքում տեսահոլովակ տեղադրեց՝ տեղեկացնելով, որ իրենք են կատարելու ֆիլմի սաունդթեքը, գործիքային դաբսթեփ տարբերակները «The 2nd Law: Isolated System» և «Follow Me» երգերի՝ ըստ Nero խմբի[21][22]։ ևս օգտագործվեցին[23] Հունիսին Warner Bros. Records-ը հրապարակեց ֆիլմի համար սաունդթրեքների ալբոմը[24]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Philadelphia» | 4։03 |
2. | «The Lane Family» | 2։47 |
3. | «Ninja Quiet» | 2։54 |
4. | «Searching for Clues» | 5։33 |
5. | «NJ Mart» | 4։01 |
6. | «Zombies in Coach» | 3։43 |
7. | «Hand Off!» | 2։49 |
8. | «No Teeth No Bite» | 3։25 |
9. | «The Salvation Gates» | 4։24 |
10. | «Wales» | 5։22 |
11. | «Like a River Around a Rock» | 5։08 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.