Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Համանունների բառարան, բառարանի տեսակ։ Բառացանկն ընդգրկում է համանունությամբ առնչվող բառերը, յուրաքանչյուր համանունի դիմաց կամ հաջորդական շարքով տրվում են համանունները։
Ե. Գևորգյանի «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարանը» (Ե., 1978) ընդգրկում է 12000 համանուն (բառ, բառաձև, կայուն բառակապակցություն` դարձվածք)։ Բառամթերքը ներկայացված է երեք բաժնով` նույնանուններ, նույնագիրներ և նույնահունչներ։ Համանունության շարքի յուրաքանչյուր անդամ ներկայացվում է գլխաբառի դիրքով, համարակալումով, տրվում են բառաքերականական նշումներ (սերումը, խոսքիմասային պատկանելությունը, բառագործածության ոլորտը), ապա՝ բացատրությունը՝ երբեմն տեքստային վկայություններով, անհրաժեշտության դեպքում կողմնորոշում է տրվում գրության և արտասանության անհամապատասխանության վերաբերյալ։
Ռ. Ն. Շալունցի «Արդի հայերենի համանունների դպրոցական բառարանում» (Երևան, 1980) տրված են 20-րդ դարի կեսերից մինչ 80-ական թվականներն ընկած շրջանի գեղարվեստական գրականության մեջ և դպրոցական դասագրքերում հանդիպող համանունները։ Բառարանը նպատակ ունի «ճիշտ կողմնորոշել ընթերցողներին միևնույն արտասանություն և գրություն, բայց տարբեր իմաստ ունեցող բառերը գործածելիս»։ Բառարանը, պայմանավորված դպրոցական-ուսուցողական խնդիրներով, համեմատաբար քիչ բառեր է ընդգրկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.