Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Համամիութենական հանրաքվե, Խորհրդային Միությունում 1991 թ. մարտի 17-ին կայացած հանրաքվե։ Միակ համամիութենական հանրաքվեն էր ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1990 թ. դեկտեմբերի 24-ին ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների 4-րդ համագումարի պատգամավորներն անվանական քվեարկությամբ որոշեցին անհրաժեշտ համարել ԽՍՀՄ պահպանումը որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն, որտեղ լիարժեքորեն կապահովվեն ցանկացած ազգությանը պատկանող մարդու իրավունքները և ազատությունները։
Հանրաքվեին պետք է դրվեր հինգ հարց՝
- Անհրաժե՞շտ եք արդյոք համարում ԽՍՀՄ պահպանումը որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն, որտեղ լիարժեքորեն կապահովվեն ցանկացած ազգությանը պատկանող մարդու իրավունքները և ազատությունները։ (ԱՅՈ/ՈՉ)
- Անհրաժե՞շտ եք արդյոք համարում ԽՍՀՄ պահպանումը որպես միասնական պետություն (ԱՅՈ/ՈՉ)
- Անհրաժե՞շտ եք արդյոք համարում ԽՍՀՄ-ում սոցիալիստական կարգերի պահպանումը։ (ԱՅՈ/ՈՉ)
- Անհրաժե՞շտ եք արդյոք համարում նորացված ԽՍՀՄ-ում Խորհրդային իշխանության պահպանումը։ (ԱՅՈ/ՈՉ)
- Անհրաժե՞շտ եք արդյոք համարում նորացված ԽՍՀՄ-ում ցանկացած ազգությանը պատկանող մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումը։ (ԱՅՈ/ՈՉ)
, սակայն հստակորեն սահմանված չէին այս կամ այն որոշման ընդունման դեպքում իրավական հետևանքները։
Նույն օրը ԽՍՀՄ Նախագահ Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ և պահանջով համագումարը որոշում ընդունեց երկու հանրաքվե անցկացնելու մասին՝ հողի մասնավոր սեփականության իրավունքի հետ կապված հարցի վերաբերյալ և որպես իրավահավասար ինքնիշխան Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների նորացված դաշնություն ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ։ Առաջին հարցին կողմ քվեարկեց 1553, դեմ՝ 84, ձեռնպահ՝ 70 պատգամավոր։ Երկրորդ հարցին՝ կողմ քվեարկեց 1677, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 66 պատգամավոր։ Սակայն հողի մասնավոր սեփականության իրավունքի վերաբերյալ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը հետ կանչվեց ԽՍՀՄ Նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից։
Երկրորդ որոշումը, սակայն, ընթացք ստացավ։ Նրանում նշվեց, որ «աշխատավորների բազմաթիվ դիմումների հետ կապված, որոնցում արտահայտվում է անհանգստություն ԽՍՀՄ ճակատագրի մասին և հաշվի առնելով, որ միասնական միութենական պետության պահպանումը պետական կյանքի կարևորագույն հարցն է, շոշափում է յուրաքանչյուր մարդու և Միության ողջ ազգաբնակչության շահերը» ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների 4-րդ համագումարը որոշեց
- Անցկացնել համամիութենական հանրաքվե որպես իրավահավասար ինքնիշխան Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների դաշնություն նորացված Միության պահպանման հարցի լուծման նպատակով` հաշվի առնելով յուրաքանչյուր միութենական հանրապետության քվեարկության արդյունքներն առանձին վերցրած։
- Հանձնարարել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին որոշել հանրաքվեի անցկացման օրը և դրա անցկացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
Հանրաքվեի անցկացումն ապահովելու նպատակով ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների 4-րդ համագումարն ընդունեց «Համաժողովրդական քվեարկության(hանրաքվեի) մասին» ԽՍՀՄ օրենքը, որը 1990 թ. դեկտեմբերի 27-ին մտավ ուշի մեջ։ Ըստ այդմ հանրաքվե նշանակելու իրավունքը պատկանում էր ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարին, իսկ վերջինիս իրավասությանը չվերաբերող հարցերով՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդին։
Վերոգրյալի հիման վրա և «ելնելով նրանից, որ ԽՍՀՄ ճակատագրի համար պատմական պատասխանատվությունը ժողովրդից բացի չի կարող ստանձնել ոչ ոք» 1991 թ. հունվարի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշեց.
- ԽՍՀՄ ողջ տարածքում կիրակի, 1991 թ. մարտի 17-ին անցկացնել համամիութենական հանրաքվե իրավահավասար որպես հանրապետությունների դաշնություն ԽՍՀՄ պահպանման հարցի վերաբերյալ։
- Գաղտնի քվեարկության քվեաթերթիկում ընդգրկել հանրաքվեի դրվող հարցի հետևյալ ձևակերպումը և պատասխանի տարբերակները. «Անհրաժե՞շտ եք արդյոք համարում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պահպանումը որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն, որտեղ լիարժեքորեն կերաշխավորվեն ցանկացած ազգությանը պատկանող մարդու իրավունքները և ազատությունները»։ (ԱՅՈ/ՈՉ)
- Քվեարկության արդյունքները որոշել ողջ միության մասշտաբով, հաշվի առնելով յուրաքանչյուր միութենական հանրապետության քվեարկության արդյունքներն առանձին վերցրած։
Տարբեր էր միութենական հանրապետությունների իշխանության մարմինների արձագանքը։
ՌՍՖՍՀ-ում, Բելառուսական, Ուկրաինական, Ուզբեկական, Ղազախական, Ղրղզական, Տաջիկական, Թուրքմենական, Ադրբեջանական ԽՍՀ-ներում ձևավորվեցին հանրապետական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ձեռնարկվեցին հանրաքվեի անցկլացումն ապահովող այլ միջոցառումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.