From Wikipedia, the free encyclopedia
Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ նորվ.՝ Haakon VIIs Minnemedalje 1. oktober 1957 | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | հուշամեդալ | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1957 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ |
Նորվեգիայի Հակոն VII թագավորը մահացավ 1957թ.-ի սեպտեմբերի 21-ին։ Նրա թաղմանը, որը տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Օսլոյում, մասնակցեցին բազմաթիվ արտասահմանյան քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամներ։ Այդ իրադարձության կապակցությամբ հաստատվեց Հակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ երկու աստիճանի՝ ոսկե և արծաթե։ Մեդալը շնորհվել է 58 անգամ[1][2][3]։
Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց ու արծաթից՝ կախված մեդալի կարգից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական մետաղե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1 OKTOBER 1957»[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.