Հակոբ Մծբնացի (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ, 3-րդ դար, Մծբին - 338[1], Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ)), 4-րդ դարի եկեղեցական գործիչ (մահացել է 350), համարվում է Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկական զորքի։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակը տոնվում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Նրա վարքը, որ գրել է Մար Ավգինը գրաբար են թարգմանել և 1814 թ. հրատարակել Վենետիկի Մխիթարյանները (Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հատ 10, Վենետիկ, 1814)։

Արագ փաստեր Հակոբ Մծբնացի, Ժամանակաշրջան ...
Հակոբ Մծբնացի
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ3-րդ դար
ԾննդավայրՄծբին
Վախճան338[1]
Վախճան վայրՄծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ)
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Սրբացված կարգսքանչելագործ
Հիշատակության օրդեկտեմբերի 15
Աշխատանքքահանա
Պաշտոնեպիսկոպոս
ԵրկիրՀին Հռոմ
Փակել

Հայաստանի տարածքում ստեղծվել են, գործել և գործում են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.