Remove ads
տպագրատուն From Wikipedia, the free encyclopedia
«Հակոբ Մեղապարտ տպագրատուն», ստեղծվել է 1948 թվականին Երևանում։
Տպագրատունը մինչև 1962 թվականը կոչվել է «Գրքերի տան տպարան», ապա՝ Երևանի Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ, 1998 թվականից՝ «Հակոբ Մեղապարտ տպագրատուն»։ Այն տևական ժամանակ եղել է հանրապետության պոլիգրաֆարդյունաբերության առաջատարը։ 1953 թվականին կոմբինատի պատվերով Մոսկվայի Պոլիգրաֆմեքենա ԳՀԻ-ում պատրաստվել է մոնոտիպի տառամայրերի նոր տեսակաշար (տառանկարիչ՝ Հենրիկ Մնացականյան), իսկ 1955 թվականին Լենինգրադից բերվել է գրքի կազմակողի պատրաստման մեքենա։ Օֆսեթ տպագրությունը նույնպես առաջինը ներդրվել է այս տպարանում։
1957 թվականին Խորհրդային Միությունում անկացված գրքի համամիութենական ցուցահանդեսում (Մոսկվա) կոմբինատի տպագրած Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (նկարիչ՝ Գ. Կոխան, տպագրիչ՝ Բ. Սաֆարյան, կազմարար՝ Ս. Լատոյան) վեպը դասվել է լավագույն գրքերի շարքը։
1967 թվականին կազմարարական արտադրամասում ներդրվել է գրքի բլոկի անկար պատրաստման և մշակման եղանակ (Ա. Նազարյան)։ 1968 թվականին Շադրինսկի (Ռուսաստան) պոլիգրաֆսարքեր արտադրող գործարանում պատրաստվել են «Հանրագիտարանային տառատեսակի» տառամայրեր, որոնցով հետագայում ձուլվել են «Հայկական սովետական հանրագիտարանի» (ՀՍՀ) հատորների տառերը։ «ՀՍՀ»-ն տպագրվել է 100 հազար օրինակով (Հանրագիտարանի գլխավոր խմբագրի արտադրության գծով տեղակալ՝ Ա. Մատինյան, 1972 թվականից՝ Վ. Սկոբելկին, մոնոտիպի վարպետ՝ Ս. Նունյան, հատորների 1-միլիոներորդ օրինակը տպագրվել է 1984 թվականին)։
«Հակոբ Մեղապարտ տպագրատանը» լույս է ընծայել նաև հայ և ռուս դասականների երկեր, արկածային և գիտահանրամատչելի գրակականություն, դասագրքեր, բառարաններ, գիտական աշխատություններ (Ռ. Սահակյանի և Կ. Խուդավերդյանի «Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո», 1995, Ս. Գեջյանի «Հայկական ճարտարապետություն», 1997, և այլն)։
«Հակոբ Մեղապարտ տպագրատան» տնօրեններ են եղել Ահարոն Ալեքյանը, Արամ Նազարյանը, Կոստանդին Ղամբարյանը, Մեսրոպ Մարտիրոսյանը, Ցոլակ Պողոսյանը, Ռիչարդ Գևորգյանը, Ռաֆայել Հարությունյանը, Հարություն Առաքելյանը (պաշտոնակատար), Բագրատ Քեռյանը (1988 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.