From Wikipedia, the free encyclopedia
Հակակրանք (հին հունարեն՝ ἀντιπάθεια, ἀντι-` «հակառակ» և πάθος՝ «կիրք» բառերից), անբարյացակամության, անբարեհաճության կամ զզվանքի զգացմունք։ Տհաճության էմոցիոնալ վերաբերմունք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամաբ։ Հակադիր է համակրանքին։ Հակակրանքը, ինչպես և համակրանքը, մեծ մասամբ ենթագիտակցության որոշմամբ պայմանավորված անգիտակցական զգացմունք է, բայց այն կարող է առաջանալ նաև գիտակցաբար․ այն մարդկանց, կենդանիների կամ երևույթների նկատմամբ բարոյական գնահատման արդյունքում, որոնք պարսավում են տվյալ հասարակության մեջ ընդունված հայացքների համակարգը։
Հակակրանքն իր աղբյուրով պատկերացում ունի հակակրանքի առարկայի վնասարարության, վտանգավորության և այլանդակության մասին՝ ձեռք են բերված անձնական, ժառանգական փորձով կամ էլ դաստիարակությամբ։ Այս զգացմունքի հիմքում կարող է ընկած լինել անհատի նյարդային համակարգի հատուկ գրգռվածությունը (գերզգայունություն)։
Մարդու կամ կենդանու ժառանգական կամ ձեռքբերովի հակակրանքը այս կամ այն առարկաների նկատմամբ հաճախ ունենում է բնազդային կամ ռեֆլեքսային բնույթ, և որոշ հեղինակների կարծիքով՝ կապված է անհատի[1], կենսաբանական տեսակի, խմբի կամ էթնոսի ինքնապահպանման խնդրի հետ[2]։
Հոգեբանության և հասարակագիտության մեջ հակակրանքը, ինչպես և համակրանքը, միջանձնային և միջխմբային հարաբերությունների մոտիվացիոն կարգավորիչներից մեկն է։ Բարյացակամության և անբարյացակամության զգացմունքները կարող են լինել քիչ թե շատ անկախ կամ նույնիսկ փոխլրացնող, այսինքն՝ օրինաչափորեն համադրվել մեկ այլ մարդու հանդեպ էմոցիոնալ վերաբերմունքի մեջ (մեկ բևեռի արտահայտվածությունը հակադիրի միաժամանակյա արտահայտվածությամբ)[3]։
Միջանձնային հակակրանքը հաճախ իռացիոնալ կերպով վերագրվում է վարքագծի կամ որոշակի ֆիզիկական հատկանիշների, որոնք ընկալվում են որպես բնավորության գծեր։ Բացասական զգացողությունը հաճախ տեղի է ունենում արագ և առանց պատճառաբանության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.