Հազարափրկիչ եկեղեցի (Սվարանց)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում, կառուցվել է 1705 թվականին։
Հազարափրկիչ եկեղեցի (Սվարանց) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սվարանց |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1705 |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Հիմնադրված | 1705 |
Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է կառուցված սրբատաշ բազալտով։ Ունի մեկ մուտք, այն գտնվում է հարավային կողմում։ Մուտքի աջ կողմում պահպանվել է 6 տողից բաղկացած արձանագրություն, ուր հիշատակվում է եկեղեցին կառուցողի անունն ու թվականը՝ «ՌՃԾԴ «1705թ.», Տ/Ե/Ր ԳԵՎՈՐՔ»։ Խորհրդային տարիներին երբ տիրում էր համատարած անաստվածություն, եկեղեցին պղծվել է այն վերածելով որպես պահեստ, ինչի արդյունքում ներսից կրապատվել էին եկեղեցու պատերը, անգամ տեղահանել են բակում եղած տապանաքարերը, իսկ արևելյան կողմից կցակառուցվել էր ակումբի շենք։
2008 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման աշխատանքները, բարերար Վրեժ Գալստյանի նախաձեռնությամբ։ Շինարարական աշխատանքներին նաև մասնակցում էին տեղի գյուղացիները։ Մինչ աշխատանքները սկսել արվեցին պեղումներ, որի արձյունքում հայտնաբերվեց՝ հայտնաբերվեցին կղմինդրի, խեցեղենի բեկորներ, զարդանախշ քարեր։ Իսկ եկեղեցու կրապատ որմերի մաքրման ժամանակ ի հայտ եկան նոր արձանագրություններ։ Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը կազմեց եկեղեցու վերականգման նախագիծը։ Եկեղեցին վերականգնվեց 2009 թվականին։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.