Հակատանկային կառավարվող հրթիռ
From Wikipedia, the free encyclopedia
Հակատանկային կառավարվող հրթիռ (ՀՏԿՀ), հակատանկային զինամթերք է, նախատեսված տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ Խորհրդային ռազմական գրականության մեջ հայտնի է նաև ՀՏԿՌԱ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկ անվանումով[1]։ ՀՏԿՀ-ը կոշտ վառելիքով հրթիռ է, այն ընդունակ է փոխելու իր թռիչքի ուղղությունը, ըստ օպերատորի հրամանի, կամ ըստ իր ինքնակառավարող գլխիկի հրամանի։ ՀՏԿՀ-ի մարտական գլխիկը կումուլյատիվ գործողության է, նորագույն հրթիռները ավելի կատարելագործված են՝ ունեն համակցված կումուլյատիվ գործողության մարտական գլխիկ։

Դասակարգում

1 - պայթուցիչ, 2- մարտական մաս, 3- կատարողական մաս(ղեկ), 4- ղեկավարման և կայունարար մաս, 5- շարժիչի փողակ, 6- շարժիչ, 7- կայունարար, 8- կապի գծի ընդունիչ, 9- լուսածրման աղբյուր, 10- իրան
ՀՏԿՀ-երը հիմնականում դասակարվում են, ըստ
- նշանառության տեսակի.
- օպերատորի կողմից նշանառվող,
- ինքնանշանառվող
- օպերատորի կողմից կառավարման միջոցի.
- հաղորդալարերով կառավարվող,
- լազերային ճառագայթով կառավարվող,
- ռադիոալիքներով կառավարվող
- նշանառության եղանակի
- ձեռքի՝ օպերտորը ղեկավարում է հրթիռը մինչև նշանակետին հասնելը,
- կիսաավտոմատ՝ օպերատորը նշանակետի պահում է նշանոցում, իսկ հատուկ սարքավորումը կառավարում է հրթիռի թռիչքը(սովորաբար պոչամասի լուսածիրով) և տալիս է համապատասխան ղեկավարող հրամաններ,
- «կրակեցիր մոռացար» համակարգ։

ՀՏԿՀ-երը և արձակման սարքավորումը իրականացվում են մի քանի տարբերակով՝
- փոխադրվող համալիր
- ամենագնաց մեքենայի վրա տեղադրված ՀՄՄ, ԶՓ, ՄՏԼԲ և այլն,
- ավիացիոն կայանք (սովորաբար ուղղաթիռների համար).
Բոլոր դեպքերում օգտագործվում են նույն տեսակի հրթիռներ, փոփոխվում են արձակման սարքավորումների լրակազմը, քաշը և նշանառության միջոցները։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.